Նկարագրություն
«Վարդանանց»-ի Վանաձորի մասնաճյուղը ժամանակակից սարքավորումներով և բարձրակարգ մասնագետներով հագեցած բժշկության կենտրոն է։
Այստեղ պատրաստ են Ձեզ տրամադրելու հոսպիտալացում չպահանջող բժշկական բոլոր ծառայությունները։
«Վանաձոր-Վարդանանց»-ը հիմնադրվել է 2022 թվականին, գտնվում է Վանաձոր քաղաքի Թատերական 𝟮 հասցեում՝ Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի հարևանությամբ։
Կենտրոնում բուժական բոլոր գործողություններն իրականացվում են համաձայն միջազգային գործելակարգերի և ուղեցույցների՝ որակի ապահովման ծառայության մշտական վերահսկողության ներքո։
Վանաձորի մեր մասնաճյուղը գործում է նաև որպես տեղամասային պոլիկլինիկա, որտեղ կարող եք հաշվառվել և օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական ծառայություններից։