Skip to content

ՎԵՐԱԴԱՐՁՆՈւՄ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՈւԹՅՈւՆԸ

Ինքնավստահ կանայք առողջական խնդիրների ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  Ու ԱՐԴՅՈւՆԱՎԵՏ լուծումներ են ընտրում։

Իսկ, թե որո՞նք են այն տեխնոլոգիաները, որ թույլ են տալիս առանց վիրահատության և առանց ցավի ազատվել կանացի խնդիրներից, պարզ դարձավ «ՎԵՐԱԴԱՐՁՆՈւՄ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՈւԹՅՈւՆԸ» սեմինարի ընթացքում։
«Վանդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգ Մելինե Բալայանը լսարանին ներկայացրեց ժամանակակից տեխնոլոգիաների արդի հնարավորություններին։
Թե ինչպե՞ս է հնարավոր 2-3 միջամտությությամբ, առանց ցավի, հաշված րոպեների ընթացքում բուժել՝

• անմիզապահությունը
• հեշտոցի էլաստիկության և զգայնության նվազումը
• հետծննդաբերական սպիները
• արգանդի իջեցումը և այլն։

Սեմինարի մասնակիցներին հետաքրքրում էին С02 հրաշք լազերի առավելություններն ու արդյունավետությունը։ Առավելապես հարցնում էին, թե, արդյո՞ք, սարքը կողմնակի ազդեցություն չի ունենում։
Մելինե Բալայանը հավաստիացրեց, որ բուժման ժամանակակից այս մեթոդը կողմնակի որևէ ազդեցություն չունի՝ հավելելով, որ անգամ հատուկ նախապատրաստվելու կարիք և տարիքային սահմանափակումներ չկան։
Մասնագետը միաժամանակ տեղեկացրեց, որ MonaLisa Touch բազմաֆունկցիոնալ սարքը թույլ է տալիս աշխատել 100-ից ավելի ծրագրերով, ավելին՝ անհատական ծրագիր ունենալ յուրաքանչյուր պացիենտի համար։
Ամենավերջին սերնդի այս հրաշք լազերով «Վարդանանց»-ի բարձրակարգ մասնագետները գինեկոլոգիական բուժական և էսթետիկ խնդիրները լուծում են ոչ վիրահատական եղանակով։