Skip to content

ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈւ
Համաճարակային իրավիճակից ելնելով՝ «Վարդանանց»-ում դիմակ կրելը պարտադիր է։
Դիմակ չկրելու դեպքում, ցավոք, չեք սպասարկվի։

ՌԵՆՏԳԵՆ ՏԵԽՆԻԿ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի Սևանի մասնաճյուղի ռենտգեն կաբինետում աշխատանքի է հրավիրվում բանիմաց, երիտասարդ և բազային անգլերենին տիրապետող, մասնագիտական կրթությամբ ռենտգեն տեխնիկ։

Վերջին 1 տարվա ընթացքում մասնագիտական ակտիվ գործունեությունը պարտադիր է։

Աշխատանքային պայմանները՝

      • աշխատանքային ժամերը՝ շաբաթական 30 ժամ,
      • աշխատանք բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում՝ «Վարդանանց»-ի պրոֆեսիոնալների թիմում
      • կայունություն, հարգանքու աջակցություն  ղեկավարության և աշխատակիցների կողմից  
      • մասնակցություն «Վարդանանց» ՆԲԿ-ում կազմակերպվող մասնագիտական զարգացման դասընթացներին
      • բժշկական ապահովագրություն
      • ընտանիքի անդամների համար զեղչային համակարգի կիրառում «Վարդանանց»-ում
      • հագեցած աշխատանքային և սոցիալական առօրյա՝ կորպորատիվ միջոցառումներ, տոնակատարություններ
      • ներգրավվածություն բարեգործական տարբեր ծրագրերում։

Դիմել ցանկացողներն  իրենց կենսագրական տվյալները (CV-ն) կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Ռենտգեն տեխնիկ»։

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010 (060)-592-100, ներքին՝ 25-52 համարով կամ գրել [email protected]։

Հասցեն՝  Երևան, Վարդանանց 18/1


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00