Skip to content

ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈւ
Համաճարակային իրավիճակից ելնելով՝ «Վարդանանց»-ում դիմակ կրելը պարտադիր է։
Դիմակ չկրելու դեպքում, ցավոք, չենք կարողանա սպասարկել Ձեզ։     

ԱԿՆԱԲՈւՅԺ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում ակնաբույժի:

Պարտականությունները՝

      • հիվանդների հետազոտություն, բուժում և խորհրդատվության տրամադրում՝ հիմնված ժամանակակից մոտեցումների և գործելակարգերի վրա
      • սպասարկման և էթիկայի նորմերի, դեոնտոլոգիայի կանոնների պահպանում
      • խորհրդատվությունների, այցելությունների և այլ տվյալների մուտքագրում ներկենտրոնային էլեկտրոնային համակարգ
      • մասնագիտական կրթության և որակավորման շարունակական ապահովում
      • հաճախորդների գոհունակության ապահովմանն ուղղված առաջարկների ներկայացում։

Պահանջվող կրթությունը և հմտությունները`

        • մասնագիտական կրթություն
        • վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտացման, կատարելագործման առկայություն (եթե մասնագիտացումն ստանալուց անցել է ավելի քան հինգ տարի)
        • հայերենի և մեկ օտար լեզվի իմացություն։

Աշխատանքային պայմանները՝

        • աշխատանքային ժամերը՝ շաբաթական 33 ժամ,
        • աշխատանք բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում՝ «Վարդանանց»-ի պրոֆեսիոնալների թիմում
        • բժշկական ապահովագրություն։

Թիմին միանալու համար լրացրեք Ձեր CV-ին կից ձևաչափով և ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով՝ «Ակնաբույժ»։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 59 21 00, ներքին՝ 2567 հեռախոսահամարով։