Skip to content

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

«Վարդանանց» ՆԲԿ աշխատանքի ենք հրավիրում հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավարի։

 

Պարտականությունները՝

      • հաճախորդների սպասարկման բաժնիաշխատանքի կազմակերպում և վերահսկում
      • բաժնի աշխատողների ընտրությունև ուսուցում
      • հերթագրման սկզբունքների սահմանում
      • այցելուների հոսքի կառավարում
      • KPI և այլ վերլուծական չափանիշների վարում
      • հաճախորդների սպասարկման որակի վերահսկողություն
      • կոնֆլիկտային իրավիճակների հարթում
      • հաճախորդների բողոքների ընդունում և վերլուծություն։

Պահանջվող գիտելիքները և հմտությունները՝

      • բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ
      • հաղորդակցման գերազանց հմտություններ և հաճախորդի հետ շփվելու հոգեբանական պատրաստվածություն
      • բարյացակամություն և հաճախորդամետություն
      • հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի գերազանց իմացություն
      • համակարգչային MS Office ծրագրերի իմացություն (1C ծրագրի իմացությունը ցանկալի է)։

Աշխատանքային պայմանները՝

      • աշխատանք բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում «Վարդանանց»-ի պրոֆեսիոնալների թիմում
      • կայունություն, հարգանք ու աջակցություն ղեկավարության և աշխատակիցների կողմից
      • ներքին այլ հաստիքների գործառույթների համատեղելիության հնարավորություն
      • մասնակցություն «Վարդանանց» ՆԲԿ-ում կազմակերպվող մասնագիտական զարգացման դասընթացներին
      • միջինից բարձր աշխատավարձ
      • բժշկական ապահովագրություն
      • ընտանիքի անդամների համար զեղչային համակարգի կիրառում «Վարդանանց»-ում
      • հագեցած աշխատանքային և սոցիալական առօրյա՝ կորպորատիվ միջոցառումներ, տոնակատարություններ
      • ներգրավվածություն բարեգործական տարբեր ծրագրերում։

 

Ուղարկեք կենսագրական Ձեր տվյալները՝ CV-ն, [email protected] էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար»:

 

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար՝

️060-592100, ներքին՝ 25-67 

Վարդանանց 18/1

 

 

Դիմելու վերջնաժամկետ՝ 15․07․2020թ․