Skip to content

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետի:

 

Պարտականությունները`

      • հաճախորդների ուղղորդում, այցեթերթիկի տրամադրում, օտարերկրյա հաճախորդների համար հաճախորդ-բժիշկ հաղորդակցման կապի ապահովում
      • ծրագրային գրանցումների իրականացում
      • բժիշկների մոտ այցելությունների գրանցում
      • հաճախորդներին տեղեկատվության տրամադրում՝ աշխատանքային ժամեր, կենտրոնի կողմից տրամադրվող ծառայություններ և դրանց գներ
      • կանխիկ դրամի ընդունում
      • բժշկական փաստաթղթերի տրամադրում հաճախորդներին՝ առձեռն կամ էլ. տարբերակով
      • հաշվետվությունների կազմում և ներկայացում՝ ընկերությունում հաստատված ներքին իրավական ակտերի համաձայն։

 

Պահանջվող կրթությունը, փորձը և հմտությունները`

      • բարձրագույն կրթություն
      • հայերենի գերազանց և առնվազն մեկ օտար լեզվի իմացություն
      • արագ սովորելու ունակություն
      • համակարգչային MS Office ծրագրի իմացություն
      • հանգիստ և կայուն բնավորություն
      • բարեհամբույր վարվելակերպ։

 

Եթե հետաքրքրված եք՝

Ուղարկեք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, [email protected] էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Սպասարկման մասնագետ»:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 010 (060)-592100, ներքին՝ 25-67 հեռախոսահամարով։

 

Հասցե՝ ք Երևան, Վարդանանց 18/1