Skip to content

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԲԺԻՇԿ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում բանիմաց լաբորատոր բժշկի:

Պարտականությունները`

      • Լաբորատոր հետազոտությունների իրականացում (կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական)
      • ներկենտրոնային էլեկտրոնային համակարգում արդյունքների մուտքագրում։

 

Պահանջվող կրթությունը, փորձը և հմտությունները`

      • բարձրագույն բժշկական և հետբուհական կրթություն
      • վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտացման, կատարելագործման առկայություն (եթե մասնագիտացումն ստանալուց անցել է ավելի քան հինգ տարի)
      • մասնագիտական աշխատանքի նվազագույնը մեկ տարվա փորձ
      • բժշկական էթիկայի նորմերի իմացություն
      • հայերենի, ռուսերենի կամ անգլերենի իմացություն
      • համակարգչային MS Office ծրագրի իմացություն
      • թիմային աշխատանքի ունակություն:

 

Աշխատավարձը և մյուս աշխատանքային պայմանները՝

      • ամսական աշխատավարձ՝ 300.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը),
      • աշխատանքային ժամերը՝ շաբաթական 33 ժամ,
      • աշխատանք բոլոր չափանիշներով ժամանակակից պայմաններում՝ «Վարդանանց»-ի պրոֆեսիոնալների թիմում
      • կայունություն, հարգանքու աջակցություն  ղեկավարության և աշխատակիցների կողմից  
      • մասնակցություն «Վարդանանց» ՆԲԿ-ում կազմակերպվող մասնագիտական զարգացման դասընթացներին
      • բժշկական ապահովագրություն
      • ընտանիքի անդամների համար զեղչային համակարգի կիրառում «Վարդանանց»-ում
      • հագեցած աշխատանքային և սոցիալական առօրյա՝ կորպորատիվ միջոցառումներ, տոնակատարություններ
      • ներգրավվածություն բարեգործական տարբեր ծրագրերում։

 

Եթե հետաքրքրված եք՝

ուղարկեք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, [email protected] էլեկտրոնային հասցեին` «թեմա» (subject) դաշտում նշելով՝ «Լաբորատոր բժիշկ»:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 010 (060)-592100, ներքին՝ 25-09 հեռախոսահամարով կամ գրեք a[email protected] էլ․ հասցեով։

Հասցե՝ ք․ Երևան, Վարդանանց 18/1