Skip to content

ՑԱՆԿԱՆՈ՞ւՄ ԵՔ ՎԱՅԵԼԵԼ ՄԱՅՐԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆԸ

Առաջին հերթին կանոնավոր հաճախեք Ձեր գինեկոլոգին և ժամանակին զբաղվեք կանացի հիվանդությունների բուժմամբ։

Այո, կան հիվանդություններ, որոնք անպտղության վտանգ են ներկայացնում։ Դրանցից ամենատարածվածներից մեկն էնդոմետրիոզն է։

Միջազգային տվյալներով վերարտադրողական տարիքի (30-40 տարեկան) 10 կնոջից 1-ի մոտ ախտորոշվում է էնդոմետրիոզ: Դա արգանդի խոռոչի սահմաններից դուրս արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի նման հյուսվածքի առկայությունն է։

Էնդոմետրիոզն ավելի հաճախ լուրջ ազդեցություն է ունենում կանանց և աղջիկների կյանքի որակի վրա։ Այն կարող է արտահայտվել բազմազան ախտանշաններով՝ ցավոտ դաշտանային ցիկլ, դաշտանային ֆունկցիայի խանգարում, միջդաշտանային քսվող շագանակագույն արտադրություն, ցավ սեռական հարաբերության ժամանակ կամ դրանից հետո, փորկապություն, դիարեա, ցավի ճառագայթում դեպի ուղիղ աղիք, ցավ միզարձակման ժամանակ, արյունամիզություն, կոնքի շրջանի քրոնիկ ցավեր:

Հիվանդությունը կարող է ընթանալ նաև առանց գանգատների։

Ահա թե ինչու է կարևոր անգամ գանգատներ չունենալու դեպքում գինեկոլոգին այցելելը։ Իսկ էնդոմետրիոզի ախտանշաններից թեկուզ որևէ մեկն ունենալու դեպքում անհապաղ պետք է դիմել մասնագետին։

Բացի անպտղությունից, էնդոմետրիոզը կարող է ախտահարել կոնքի խոռոչի օրգանները, դառնալ օնկոլոգիական հիվանդության պատճառ։

Անշուշտ, Դուք բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ գիտեք, ովքեր մայրանալ ցանկացող կանանց պատրաստում են առողջ հղիության ու բարեհաջող ծննդաբերության։

Կարևոր է, որ ճիշտ ընտրություն կատարեք և ունենաք բարձրակարգ ու հոգատար Ձեր գինեկոլոգը։

 «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգների թիմը, Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ղեկավարությամբ, անհրաժեշտ համալիր հետազոտությունները, արդյունավետ բուժումն ու վարումն իրականացնում է աշխարհի լավագույն ուղեցույցներով։ Նրանց ձեռքի տակ գինեկոլոգիական ժամանակակից ծառայության պահանջները բավարարող բոլոր սարքավորումներն են և լաբորատոր հզոր կարողությունները։ 

Մի՛ զրկեք Ձեզ մայրական երջանկությունից։

Այն Աստծո ամենամեծ պարգևներից մեկն է։