Skip to content

ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ, ՀՈԳԱՑԵՔ ՁԵՐ ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աղջնակների ամենասիրելի զբաղմունքը… տիկնիկներն են։ Տարիների հետ նրանց հետ աղջկա մայրական բնազդը վերածվում է երազանքի…

Ո՞վ չի երազում մանկան բերկրանքն ապրելու մասին։ Եվ այդ անուրջներում միայն ու միայն առողջ, գեղեցիկ մանկիկն է։

«Վարդանանց» ՆԲԿ-ի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա Մարտիրոսյանը հրաշալի գիտի, թե աղջիկներին ու կանանց ինչ խորհուրդներ են անհրաժեշտ իրենց երազանքի իրականացման համար։

Աղջիկներին ու նրանց մայրիկներին նա հորդորում է գինեկոլոգին առաջին այցը կատարել 13-15 տարեկանում։

Հենց այդ տարիքում մասնագետը կզննի, որ հասկանա, արդյո՞ք, աղջկա սեռական ու վերարտադրողական օրգանները ճիշտ են զարգանում և ոչ մի «անակնկալ» չի սպառնում։ Գինեկոլոգն, անշուշտ, կարող է նկատել որևէ հիվանդության ձեզ համար աննկատ վաղ նշանները։

Փորձառու մասնագետը կարևորում է նաև գինեկոլոգին այցելելը մինչև հղիություն պլանավորելը։ Այսօր զույգի լաբորատոր թեստերի ու գործիքային հետազոտությունների ամբողջական հետազոտություն անցկացնելով կարելի է խուսափել պտղի առողջ զարգացման համար անբարենպաստ հետևանքներից՝ վեր հանելով և բուժելով առկա վարակներն ու խնդիրները:

Որքա՞ն հաճախ է անհրաժեշտ այցելել գինեկոլոգին

Լիանա Մարտիրոսյանը ճիշտ չի համարում միայն ցավի կամ տհաճ այլ նշանների դեպքում գինեկոլոգին դիմելը: Հիշեցնելով, որ բժիշկները ոչ միայն բուժում են, այլև կանխարգելում հիվանդությունները՝ մասնագետը կանանց ու աղջիկներին հոդորում է տարին մեկ անգամ այցելել իրենց գինեկոլոգին։

Անհապաղ պետք է գինեկոլոգին դիմել, եթե՝

      • Կան դաշտանային ցիկլի խանգարումներ՝ անկանոն ցիկլ, օրերի կրճատում կամ երկարում, չափազանց սակավ կամ առատ ցիկլ, ցավոտություն: Եթե կասեն, որ «Ձեր օրգանիզմն է այդպիսին» և դա նորմալ է, ապա փնտրեք այլ գինեկոլոգ:
      • Եթե զգացել եք քոր, դիսկոմֆորտ, արտադրություն, ապա անհապաղ պետք է հետազոտվել։ Դրանք սեռական վարակների նշաններ կարող են լինել։
      • Եթե կրծքագեղձի շրջանում շոշափել եք կոշտացում կամ ցավ զգացել։ Սրանք էլ կրծքագեղձի հիվանդությունների կամ ուռուցքների ազդակ կարող են լինել։

 

Սիրելի կանայք և աղջիկներ, հոգ տարեք Ձեր առողջության մասին։

Դա նաև առողջ բալիկ ունենալու նախապայմանն է։