Skip to content

ՀՂԻՈւԹՅՈւՆԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈւ ՀԻՆ Ու ԱՐԴՅՈւՆԱՎԵՏ ՄԻՋՈՑԸ

Դեռ վաղ անցյալում եգիպտական թագուհիներն անցանկալի հղիությունից պաշտպանվել են ներարգանդային ոսկե պարույրի միջոցով։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա Մարտիրոսյանը ներկայացնում է, որ ժամանակակից ներարգանդային պարույրն արգանդի խոռոչում դրվող փոքրիկ սարք է՝ բաղկացած ճկվող մարմնիկից և երկու թելիկներից, որոնք դուրս են գալիս արգանդի պարանոցից։

Դրանք լինում են երկու տեսակի՝

      • ոչ հորմոնալ (պղինձ, արծաթ, ոսկի)
      • հորմոն արտադրող (լևոնորգեստրել)։

Ինչպե՞ս է ներգործում ներարգանդային պարույրը (ՆԱՊ)

ՆԱՊ-ը կանխում է անցանկալի հղիության առաջացումը՝ խոչընդոտելով սերմնաբջիջների տեղաշարժը, ինչպես նաև նվազեցնելով ձվաբջիջների և սերմնաբջիջների բեղմնավորվելու կարողությունը։

 

Ե՞րբ կարելի է տեղադրել ՆԱՊ-ը

Այն կարելի է տեղադրել ցանկացած ժամանակ, եթե կինը հղի չէ։ Առավել հարմար է դաշտանի 4-5-րդ օրերին։ Տեղադրումը կատարում է բժիշկը՝ գինեկոլոգիական զննումից հետո։

Մի քանի րոպե տևողությամբ գործողությունն անցավ է։

Որո՞նք են առավելությունները

      • Ժամանակակից ՆԱՊ-երն անցանկալի հղիությունից պաշտպանվելու ամենամատչելի միջոցն են։
      • Դրանց արդյունավետությունը կազմում է 99%։
      • ՆԱՊ-երը տեղադրվում են 5-10 տարով։
      • Պտղաբերությունը վերականգնվում է ՆԱՊ-ը հեռացնելուց անմիջապես հետո։

Որոշ կանանց ՆԱՊ-ի տեղադրումը ցուցված է բուժական  նպատակներով։ Օրինակ, եթե դաշտանի ժամանակ ունեն առատ արյունային արտադրություն կամ դաշտանները ցավոտ են լինում։

Քչերը գիտեն, բայց ՆԱՊ-ը կարող է օգտագործվել նաև անպաշտպան կոնտակտից հետո հինգ օրվա ընթացքում, եթե անահրաժեշտ է հրատապ պաշտպանություն անցանկալի հղիությունից։

Ի դեպ, որոշ գիտական հետազոտություններ վկայում են, որ ՆԱՊ-ի օգտագործումն իջեցնում է արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման ռիսկը։

Սիրելի կանայք, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում կարող եք չանհանգստանալ Ձեր առողջության և հարմարավետության համար։

Գինեկոլոգների մեր թիմը Ձեր համալիր հետազոտությունները, Ձեր ցանկացած խնդրի լուծումը կապահովի աշխարհի լավագույն ուղեցույցներով։