Skip to content

ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍ. ԱՊՐՈւՄ ԵՆՔ ԱՅԼ ԱՇԽԱՐՀՈւՄ

Կա  մի մոլորակ, ուր երկրներն անվերջ մրցավազքի մեջ էին։ Մրցում էին տնտեսության, նորագույն տեխնոլոգիաների, մշակույթի, ռազմարդյունաբերության ու շատ այլ ոլորտներում։ Գերտերությունները  պատերազմներ էին հրահրում իրենց ազդեցությունն ընդլայնելու համար։

Ու հանկարծ մի օր անտեսանելի  մի թշնամի, առանց խտրականության, հարձակվում է բոլոր երկրների վրա։ 

Նման չէ՞ այս ամենը Երկիր մոլորակի այժմյան վիճակին։

Այո, աշխարհը հիմնովին փոխվել է, մարդկության գերխնդիրը դարձել է անտեսանելի թշնամուն՝ կորոնավիրուսին դիմակայելը։ Մարդիկ ապրում են վախերով, քանզի ոչ ոք չի կարող իմանալ, թե վարակն ինչպես կվարվի իր հետ։

Աշխարհի բժիշկները պայքարում են կյանքերի համար, գիտնակաները՝ կենտրոնացել վարակի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա։

Իսկ մինչ այդ մարդիկ մնացել են իրենց վախերի, կասկածների ու մտահոգությունների հետ։

Ձեր  մտահոգությունն ու կասկածները փարատելու համար «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը հիվանդության ախտորոշման և վարման  ծառայություններ է առաջարկում։

  1. COVID-19-ի ակնհայտ նշաններ չունեք, սակայն մտավախություն ունեք, որ վարակը Ձեզ չի շրջանցել։ «ՀԱԿԱՎԱՐԱԿ» փաթեթը  հենց Ձեզ համար է։

Առաջնորդվելով  COVID-19-ի վարման աշխարհում առկա ապացուցողական մոտեցումներով, կենտրոնում մշակվել է լաբորատոր և գործիքային հետազոտությունների, խորհրդատվության համալիր, որը վարակի վերաբերյալ 97,5% ճշգրտությամբ եզրակացություն է ապահովում։

  1. Արդեն կրած վարակի վերաբերյալ առաջարկվում է Anti-SARS –CoV-2  AB (որակական) թեստավորում, որով արյան մեջ  հայտնաբերվում է կորոնավիրուսի (COVID-19) նկատմամբ ընդհանուր հակամարմինների, ներառյալ՝ IgG (կրած վարակի) առկայությունը:
  2. Իսկ եթե Ձեզ մոտ հաստատվել է COVID-19-ը, սակայն չեք ցանկանում բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններում, ուրեմն «ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ COVID-19-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՈւՄ, ՀՍԿՈւՄ ԵՎ ՎԱՐՈւՄ» փաթեթը հենց Ձեզ համար է։

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ ցանկացած ծառայություն իրականացնելիս «Վարդանանց»-ն առաջնորդվում է ապացուցողական մոտեցումներով։