Skip to content

Ի՞ՆՉ Է ՀՈՍՈւՄ ՁԵՐ ԱՆՈԹՆԵՐՈւՄ, ԳԻՏԵ՞Ք

Իսկ այն բարի տատիկը, ով առաջին անգամ ծակեց ձեր մատիկը՝ հիշու՞մ եք նրա դեմքը։

Սկսած մեր կյանքի առաջին օրից՝ դեռ ծննդատանը, և ամբողջ կյանքի ընթացքում՝ հենց որ բժշկին հետաքրում է մեր առողջությունը, մենք կլինիկական լաբորատորիայի ուղեգիր ենք ստանում։

Ոչ, բարի տատիկների մոտ չէ։ Տարիների ընթացքում տատիկները զարմանալիորեն երիտասարդացել ու գեղեցկացել են՝ դարձել 20-25 տարեկան հրաշագործուհիներ, ովքեր երակ մտնելիս այնպես են ժպտում, որ մոռանում ես քաղականության, հերթերի, ավելորդ քաշի և, իհարկե, … մատիկի ցավիկի մասին։

Հեքիաթ է՝ կասեք: Միգուցե այլ տեղ՝ այո, իսկ «Վարդանանց» բժշկական կենտրոնում՝ առօրյա։

Այ, նաև դրա շնորհիվ «Վարդանանց»-ն օրական  450-500 այցելու է ընդունում։

Մարդն ազատ է իր բժշկին ու կենտրոնն ընտրելու։ Որպեսզի Ձեզ չդնենք դժվարին ընտրության առջև, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում ուղղակի համատեղել ենք նորագույն սարքավորումները և պայծառ անձնակազմը:

Հոգացեք ոչ միայն Ձեր առողջության մասին՝ ժամանակին հանձնելով անալիզները, այլև մտածեք Ձեր տրամադրության և բարի միջավայրում գտնվելու մասին՝ հանձնելով անալիզները հենց «Վարդանանց»-ի կլինիկական լաբորատորիայում:

Ինչպես Թոմաս Մորն է ասել՝ «Առողջությունն, ինքը՝ բավականությունն է կամ անխուսափելիորեն ծնում է բավականություն, ինչպես կրակն է ստեղծում ջերմություն»: