Skip to content

Պատվաստումներ

Խորհրդատվություններ

Միջամտություններ

Մի՛ հետաձգեք Ձեր բալիկների պատվաստումները

Ժամանակին, երբ ժանտախտը, բնական ծաղիկը, պոլիոմիելիտը մոլեգնում էին աշխարհում, մարդիկ չէին կարող պատկերացնել, որ կգա մի օր, երբ միլիոնավոր կյանքեր խլող  կամ հաշմանդամության պատճառ հանդիսացող վարակների դեմ հնարավոր կլինի պայքարել  պատվաստանյութերի միջոցով՝ դարձնելով այդ հիվանդությունները կառավարելի և անգամ հաղթահարել դրանց մի զգալի մասը։

Սակայն կա մի ճշմարտություն ևս։

Կառավարելի վարակներով հիվանդացության մակարդակի իջեցմանը զուգընթաց, մարդը կարծես կորցնում է զգոնությունը։ Հենց դա է պատճառը, ինչու՝ ոչ, նաև հակապատվաստումային շարժումը, որ ժամանակ առ ժամանակ տարբեր երկներում արձանագրվում են այնպիսի  վարակների բռնկումներ, ինչպիսիք են՝ կարմրուկը, կապույտ հազը, դիֆթերիան և այլն։

«Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբույժներն ու մյուս մասնագետները ծնողներին հորոդում են՝

ՉԱՆՏԵՍԵԼ ՊԱՏՎԱՍՏՈւՄՆԵՐԸ։

Հիշենք, թե այսօր ամբողջ աշխարհն ի՜նչ անհամբերությամբ է սպասում թագավարակի դեմ պատվաստանյութի ստեղծմանը և չանտեսենք մեզ արդեն իսկ ծանոթ կանխարգելվող, կառավարելի վարակիչ հիվանդություններն ու դրանցով պայմանավորված բարդությունները։ Դրանք բոլորն էլ ժամանակին մեծ վտանգ են ներկայացրել։

Ցանկացած կառավարելի վարակ կարող է կրկին գլուխ բարձրացնել, եթե չապահովենք պատվաստումների ժամանակին իրականացումը և բարձր ընգրկվածությունը։

Ակնկալում ենք, որ առանց հիմնավոր պատճառների չեք հետաձգի Ձեր բալիկների և հենց Ձեր պատվաստումները։

«Վարդանանց» ՆԲԿ-ում ձեռնարկված են հիգիենիկ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները մեր այցելուներին նոր կորոնավիրուսային վարակից պաշտպանելու համար։

Բացի այդ, առանձնացված են առողջ և հիվանդ անձանց ընդունելության մուտքերը, սպասասրահներում կուտակումներ չկան:

Վստահե՛ք մեր կենտրոնի փորձառու մասնագետներին։

Բժիշկներ