Կլինիկա 1 ծառայության ղեկավար, թերապևտ
Նկարագրություն
Սպիրոմետրիանշնչառական օրգանների ֆունկցիայի հետազոտման ժամանակակից, արագ և ինֆորմատիվ մեթոդ է։
Կատարելով թոքերով անցնող օդի ծավալի և արագության չափումներ՝ որոշվում է թոքերի և բրոնխների թողունակությունը։
Հետազոտությամբ բացահայտված շեղումները թույլ են տալիս ախտորոշել ու շնչառական օրգանների ֆունկցիայի տարբեր ախտահարումներ։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում MIR ճանաչված ընկերության Spirobank II Advance սպիրոմետրով գնահատվում է արտաքին շնչառական ֆունկցիայի 45 ցուցանիշ։
Սպիրոմետրիա կատարելու հիմնական ցուցումներն են՝
- Հևոցը
- Երկարատև հազը
- Դժվարացած շնչառությունը
- շնչառական համակարգի քրոնիկ կամ ժառանգական հիվանդությունները (ասթմա, բրոնխիտ)
- Ծխելը (անկախ տևողությունից)
- Հավելյալ քաշը
- թոքային վիրահատության պատրաստվելը։
Ի՞նչ է տալիս հետազոտությունը
- շնչառական ֆունկցիայի եվրոպական ստանդարտներով լիարժեք գնահատում 15 րոպում
- օպտիմալ ֆիզիկական ծանրաբեռնվածության հաշվարկ` թոքերի ֆունկցիոնալ կարողությունների իմացությամբ
- բուժման և կանխարգելման անհատական պլանավորում
- կարճ ժամանակում արդյունքների և բժշկական եզրակացության ստացում էլեկտրոնային եղանակով։
Կենտրոնի փորձառու մասնագետները հետազոտության արդյունքներով բուժում և հսկողություն են սահմանում աշխարհի լավագույն ուղեցույցներով։
Բժիշկներ
Ղահրամանյան Անուշ
Թերապևտ
Սարգսյան Ֆենյա
Թերապևտ
Համբարձումյան Մերի
Թերապևտ-ռևմատոլոգ
Երիցյան Սոնա
Թերապևտ
ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ
Թերապևտ
Հարությունյան Իրինա
Թերապևտ
Դավթյան Սալոմե
Թերապևտ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԱՀԻՏ
Թոքաբան
Ավետիսյան Աննա
Թերապևտ