
Գմբեթաձև դահլիճի վարձակալություն
Ի գիտություն դեղագործական ընկերությունների, բժշկական ասոցիացիաների և միավորումների, կարիերայի կենտրոնների, կրթական նախագծերի
«Վարդանանցի» գմբեթաձև, կլոր դահլիճը ծածկված է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ապակով։ Նախատեսված է 40-50 հոգանոց լսարանի համար, ունի ամառային պատշգամբ (վերանդա)։
Հանդերձված է փափուկ բազկաթոռներով, խոշոր հեռուստաէկրանով և հեռուստակամուրջների համար ինտերնետային միացումով։ Կա սուրճի ընդմիջման (ԿՈՖԵ ԲՐԵՅՔ-Ի) հնարավորություն։
Շատ հարմար է դասախոսությունների, սեմինարների, գիտաժողովների, շնորհանդեսների, տարեկան ժողովների համար։
Վարձակալության արժեքը՝ 70 000 դրամ մեկ ժամվա համար։
Լրիվ աշխատանքային օրվա համար (8 ժամ) – 200 000 դրամ։
Սուրճի ընդմիջում- 1 մարդու համար – 1300 դրամ։