Պրոկտոլոգ
Նկարագրություն
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի պրոկտոլոգիական ծառայությունն իրականացնում է ուղիղ աղիքի և հետանցքի շրջանի հիվանդությունների ախտորոշում և բուժում, այդ թվում՝ թութք և հետանցքի ճաք։ Հիվանդություններ, որոնք առկա են մոլորակի բնակչության 25%-ի մոտ։
Եթե Դուք ունեք ցավ, արյունային արտադրություն, անհարմարավետության զգացում կղազատման ժամանակ, Ձեզ անհանգստացնում է հետանցքի շրջանի քորը կամ այրոցի զգացումը, ապա դիմեք «Վարդանանցի» բժիշկ-պրոկտոլոգին։
Ժամանակակից պրոկտոլոգիան արագ զարգանում է, և բոլոր այն վիրահատությունները, որ նախկինում իրականացվում էին միայն հիվանդանոցում, այժմ կատարվում են ամբուլատոր պայմաններում։
Ամբուլատոր վիրաբուժության առավելություններն են՝
-
-
- Քաշքշուկի բացակայությունը – անհրաժեշտ բոլոր լաբորատոր և գործիքային հետազոտությունները կատարվում են տեղում և կարճ ժամանակում
- Կենսակերպի պահպանումը – մի քանի ժամվա հսկողությունից հետո պացիենտը վերադառնում է տուն՝ պահպանելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունը:
- Շահավետ գները – վիրահատությունների և միջամտությունների գները ցածր են, քանի որ կարիք չկա հիվանդանոց այցելելու և հիվանդանոցային ենթակառուցվածքի համար վճարելու:
- Բարդությունների գրեթե բացառումը – խիստ նվազում են ներհիվանդանոցային վարակների ռիսկերը։
-
«Վարդանանց» ՆԲԿ-ի պրոկտոլոգիական ծառայությունում իրականացվում են․
-
-
- ուղիղ աղիքի և հետանցքի շրջանի պոլիպների և կոնդիլոմաների հեռացում
- պոչուկ-սրբանային շրջանի գոյացությունների հեռացում
- թութքի, հետանցքի ճաքի վիրատական և ոչ վիրահատական բուժում
- շեքի և պոչուկ-սրբանային շրջանի թարախա-բորբոքային հիվանդությունների բուժում
- ուղիղ և հաստ աղիքի ֆունկցիոնալ և բորբոքային հիվանդությունների ոչ վիրահատական բուժում
- հետանցքի և պոչուկ-սրբանային շրջանի բլոկադա
- թրոմբէկտոմիա։
-
Զանգահարե՛ք 011-59-21-00 հեռախոսահամարով և գրանցվեք։
«Վարդանանցի» պրոկտոլոգները Ձեր խնդրին լուծում կտան՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն կլինիկական ուղեցույցներով։
Բժիշկներ
Գնացուցակ
-
Պրոկտոլոգի առաջնային խորհրդատվություն և մատնային զննում
10.000 ֏ Ավելացնել -
Անալ ճաքի կոնսերվատիվ բուժում
25.000 ֏ Ավելացնել -
Թութքի արտաքին հանգույցի հեռացում (թրոմբէկտոմիա)
30.000 ֏ Ավելացնել -
Թութքի կոնսերվատիվ բուժում
25.000 ֏ Ավելացնել -
Ն/Ե անզգայացմամբ զննում
20.000 ֏ Ավելացնել -
Շեքի և սրբանապոչուկային շրջանի թարախակույտերի բացազատում (տեղային անզգայացում)
30.000 ֏ Ավելացնել -
Շեքի և սրբանապոչուկային շրջանի թարախակույտերի հատում, վերքերի առաջնային վիրաբուժական մշակում (տեղային անզգայացում)
30.000 ֏ Ավելացնել -
Չբարդացած պոչուկի էպիթելային ուղիների ռադիկալ հեռացում
170.000 ֏ Ավելացնել -
Պերիանալ շրջանից գոյացությունների հեռացում
30.000 ֏ Ավելացնել -
Պերիանալ և սրբանապոչուկային շրջանների բլոկադա
30.000 ֏ Ավելացնել -
Ստրիկտուրայի վերացում
80.000 ֏ Ավելացնել -
Ուղիղ և հաստ աղիքի ֆունկցիոնալ և բորբոքային հիվանդությունների կոնսերվատիվ բուժում
25.000 ֏ Ավելացնել