Skip to content

Մանկաբուժություն

Խորհրդատվություններ

Միջամտություններ

Նկարագրություն


Երեխաների մեծ մասը վախենում է բժիշկներից։

Բայց «Վարդանանց» ՆԲԿ-ի նրբազգաց ու բարեհամբույր մանկաբույժներն իրենց փոքրիկ, հետաքրքրասեր այցելուների համար հաճելի միջավայր են ստեղծում, այդ իսկ պատճառով, լավ բարեկամներ են։

Ձեր երեխայի մանկաբույժը պլանավորված կերպով հսկում է նրա զարգացումն ու առողջական վիճակը։

Մեր փոքրիկ պացիենտների վարման և առողջության գրավականը կանխարգելիչ և ախտորոշիչ համալիր ծառայությունների համատեղումն է աշխարհի նորագույն փորձի վրա հիմնված արդյունավետ բուժման հետ։

Ահա թե ինչու մեզ դիմող ծնողների թիվը տարեցտարի մեծանում է։

«Վարդանանց» ՆԲԿ-ի մանկաբուժական ծառայությունը չի սահմանափակվում միայն ընդհանուր պրակտիկայի բժշկի ծավալով։

Առաջարկվում են հետևյալ նեղ մասնագետների ծառայությունները՝

    • նյարդաբանի
    • վիրաբույժ-ուրոլոգի
    • քիթ-կոկորդ-ականջաբանի
    • ակնաբույժի
    • մանկական ռեաբիլիտոլոգ
    • օրթոպեդ-վնասվածքաբանի
    • ստոմատոլոգի։

Մեր փոքրիկ այցելուներին ծառայություն է մատուցում ամենաժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկական լաբորատորիան, որտեղ իրականացված հետազոտությունների արդյունքները վճռորոշ են կարճ ժամանակում ախտորոշելու համար։ Հետազոտությունների մեծ մասը կատարվում է հենց դիմելու օրը։

Միաժամանակ Դուք կարող եք օգտվել տանն արյան նմուշառման և այլ թեստերի կատարման համար բուժքրոջ կանչի հնարավորությունից։

Բժիշկներ