Բժիշկ-անեսթեզիոլոգ

Նկարագրություն
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ցավազրկման կլինիկան կապահովի Ձեր ֆիզիկական և հոգեկան հարմարավետությունը, եթե ցավը դարձել է Ձեր կյանքի ոչ ցանկալի ուղեկիցը։
Չէ որ ցավը, բացի ֆիզիկական սուր զգացողությունից, խանգարում է մարդու աշխատանքային գործունեությանը, խաթարում առօրյա կյանքն ու շփումները, քունը։ Այն ակնհայտորեն նվազեցնում է կյանքի որակը։
Ե՞րբ դիմել
-
-
- արտահայտված ցավային համախտանիշով ուռուցքային հիվանդություն
- հոդերի դեգներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով առաջացած ցավային համախտանիշեր, հետվիրահատական շրջանի ցավեր
- վերջույթների անոթային բնույթի ցավային համախտանիշեր
- լարվածության գլխացավեր, միգրեն, կլաստերային գլխացավ, ստորին գոտկացավեր։
-
Անեստեզիոլոգ Ռեմի Հակոբյանն անհրաժեշտ դեղորայքային և ժամանակակից միջամտություններ կիրականացնի՝
-
-
- սուր և քրոնիկ ցավի առավելագույն երկարատև և անվտանգ ցավազրկում
- սուր և քրոնիկ ցավի կրկնակի առաջացման (ախտադարձի) կանխարգելում շարունակական հսկողության և անհատական մշակված դեղորայքային սխեմաների շնորհիվ։
-
Ցավի փորձառու մասնագետը կկատարի՝
-
-
- խորհրդատվություն
- ցուցման դեպքում ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ բուժման
- ծայրամասային բլոկադաներ (պաշարումներ), ողնուղեղային կամ էպիդուրալ ցավազրկում, քիմիական դեներվացիա
- ողնաշարային ներարկումներ ուլտրաձայնի վերահսկողությամբ
- ուսագոտու բլոկադա
- ռեֆլեքսոգեն կետերի բլոկադաներ
- խոշոր նյարդերի, նյարդային հյուսակների և հանգույցների բլոկադա։
-
Արդյունքում՝ ֆիզիկական և հոգեկան հարմարավետությունը հնարավորություն կտա Ձեր օրգանիզմի ռեսուրսներն ուղղել հիվանդության բուն պատճառի դեմ պայքարին։
Ունե՞ք այս ծառայության կարիքը։ Զանգահարե՛ք 011-59-21-00 և գրանցվեք մասնագետի մոտ։
«Վարդանանց» ՆԲԿ-ի փորձառու անեստեզիոլոգն աշխատում է աշխարհի լավագույն մեթոդներով և մոտեցումներով։