Skip to content

ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈւ
Համաճարակային իրավիճակից ելնելով՝ «Վարդանանց»-ում դիմակ կրելը պարտադիր է։
Դիմակ չկրելու դեպքում, ցավոք, չեք սպասարկվի։

Նյարդաբանություն

Նկարագրություն


Նյարդաբանին դիմելու գանգատների սպեկտրը բավականին լայն է։ Տարբեր տեղակայման գլխացավեր, գլխապտույտներ, անվստահ քայլվածք, քրոնիկ հոգնածություն, հիշողության, ուշադրության, տեսողության, խոսքի կամ կլման ակտի խանգարումներ, դեմքի, մեջքի, վերջույթների ցավ կամ զգացողության խանգարում, վերջույթների թուլություն, կաթվածներ և այլն։

 

Աշխատանքային լարված ռիթմ, քրոնիկ անքնություն, սթրեսներ՝ այս ամենն ուղղակիորեն ազդում է նյարդային համակարգի վրա։ Իսկ նյարդային համակարգը, կապված լինելով բոլոր օրգան համակարգերի հետ, հեշտությամբ է արձագանքում վերջիններիս աշխատանքի շեղումներին։

 

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գործիքային և լաբորատոր հագեցվածությունը հնարավորություն է տալիս իրականացնել անհրաժեշտ հետազոտությունները՝ պացիենտի վատառողջ լինելու պատճառը հայտնաբերելու համար։

 

Հավաքելով անհրաժեշտ տվյալները՝ մեր փորձառու նյարդաբանները կազմում են բուժման անհատական պլան՝ առաջնորդվելով բժշկության վերջին ձեռքբերումների վրա։

 

Նրանք Ձեզ կօգնեն ոչ միայն հնարավորինս արագ վերականգնել աշխատունակությունը, այլև ունենալ կյանքի ավելի լավ որակ՝ առանց ցավի կամ տկարության։