Ռևմատոլոգ
Նկարագրություն
Ռևմատոլոգիան զբաղվում է աուտոիմուն և բորբոքային հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ:
Դրանք հիմնականում ախտահարում են հենաշարժական համակարգը՝
-
-
- հոդերը
- մկանները
- ջլերը
- կապանները:
-
Այս վիճակներն ընդհանուր անվամբ հայտնի են որպես համակարգային ռևմատոլոգիական հիվանդություններ:
Դրանց թվում են՝
-
-
- ռևմատոիդ արթրիտը
- պսորիատիկ արթրիտը
- սպոնդիլոարթրիտը
- համակարգային կարմիր գայլախտը
- սկլերոդերմիան:
-
Ախտահարման բնույթով պայմանավորված՝ մեր ռևմատոլոգը, համագործակցում է այլ նեղ մասնագետների հետ:
Թիմային այս աշխատանքով և կենտրոնի տեխնիկական ու լաբորատոր հագեցվածությամբ է ապահովվում՝
-
-
- ռևմատոլոգիական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշումը և ժամանակակից մոտեցումներով ամենաարդյունավետ բուժումը։
-
Զանգահարե՛ք և Ձեզ հարմար ժամի գրանցվե՛ք «Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետի մոտ։