Նկարագրություն
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն ախտորոշման նպատակով կիրառում է առաջատար արտադրողների վերջին սերնդի սարքավորումներ, ինչը թույլ է տալիս հնարավորինս կարճ ժամկետում ապահովել տարբեր հիվանդությունների որակյալ և խորացված հետազոտություններ, ճշգրիտ ախտորոշում:
Մեր պացիենտների և կենտրոնի բուժանձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով արյան նմուշառումը կատարում ենք միայն մեկանգամյա օգտագործման պարագաներով։ Նաև տրամադրում ենք մեզի մեկանգամյա ստերիլ տարաներ՝ ապահովելով հետազոտության ճշգրտությունը։
Մեր բուժքույրը պատրաստ է այցելելու Ձեր տուն՝ լաբորատոր հետազոտության համար արյան և այլ կենսանմուշ վերցնելու համար։ Հատկապես մեր ամենափոքր պացիենտների համար:
Կենտրոնում վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումները կատարվում են բարձրորակ պատվաստանյութերով:
«Վարդանանց» ՆԲԿ-ի բարձր որակավորում ունեցող փորձառու մասնագետները խորհրդատվություն և բժշկական օգնություն տրամադրում են ինչպես կենտրոնում, այնպես էլ տանը: