Skip to content

Էլեկտրանեյրոմիոգրաֆիական հետազոտություն

Նկարագրություն


Էլեկտրանեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ) ծայրամասային նյարդերի էլեկտրական հաղորդչականության ստուգումն ու գրառումն է հատուկ սարքի միջոցով։

 

Շատ տեղեկատվական, ոչ թանկարժեք և հասանելի ԷՆՄԳ-ն հնարավորություն է տալիս գնահատել՝

      • նյարդը վնասված է, թե ոչ
      • հատկապես ո՞ր նյարդերն են վնասված
      • ի՞նչ աստիճանի է վնասվածքը
      • ի՞նչ բուժում է հարկավոր
      • ո՞րն է բուժման հավանական տևողությունը
      • ինչպիսի՞ն կլինեն բուժման հավանական ելքերը։

 

Ե՞րբ է անհրաժեշտ անցնել այս հետազոտությունը

 

Եթե ունեք վերջույթների տարատեսակ ցավերը որոնք՝

      • ձգվում են արդեն ավելի քան 10 օր
      • ուղեկցվում են վերջույթի թուլությամբ և/կամ թմրածությամբ
      • կայուն են սկսված բուժման հանդեպ։

 

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը

 

Ծայրամասային նյարդերի էլեկտրական հաղորդչականության գործիքային հետազոտության ճշգրտությունն ապահովելու համար անհրաժեշտ է՝

      • առնվազն 3 ժամ առաջ խուսափել ծխախոտից և կոֆեինից
      • առնվազն 1 օր առաջ խուսափել մաշկի քսուքներից և լոսյոններից
      • կրել հարմար զգեստ՝ ապահովելով վերջույթների ազատ հասանելիությունը։

 

Բժշկին նախապես անհրաժեշտ է տեղեկացնել՝

      • սրտի ռիթմավարի առկայության (եթե ունեք) և կանոնավոր ընդունվող դեղերի մասին։

 

 Հետազոտության միջին տևողությունը 20-30 րոպե է, խորհրդատվության հետ միասին՝ մինչև 40 րոպե։

Պատասխանը տրամադրվում է նույն օրը, հետազոտության ավարտից մոտ 30 րոպե անց։

Որոշ բարդ և լրացուցիչ վերլուծություն պահանջվող դեպքերում պատասխանը կտրամադրվի հաջորդ օրը, մինչև ժամը 12:00-ն՝ առձեռն և էլեկտրոնային տարբերակով։

 

Հոգացե՛ք Ձեր առողջության մասին։ Դիմեք մեզ և հետազոտվեք վերջին սերնդի սարքով։

 

Զանգահարե՛ք +374 60592100 հեռախոսահամարով և գրանցվե՛ք։

 

«Վարդանանցի» փորձառու մասնագետը կախտորոշի և կբուժի Ձեզ՝ առաջնորդվելով միջազգային ժամանակակից ուղեցույցներով։