Նկարագրություն
Այսօր աշխարհի բնակչության 20-40%-ը տառապում է ալերգիայով։ Վերջին 10-ամյակներում յուրաքանչյուր 10 տարին մեկ ալերգիայով հիվանդացությունը կրկնապատկվում է։ Դրա նախապայմաններից են էկոլոգիայի կտրուկ վատացումը, դեղերի ընդունման անվերահսկելիությունը, սննդակարգի փոփոխությունը, նոր ալերգենների առաջացումը։
Ալերգիկ հիվանդությունների նախատրամադրվածությունը նաև կարող է փոխանցվել ժառանգաբար։
Սակայն, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի պացիենտներն ալերգիայից չեն վախենում, քանի որ նրանց կողքին մեր բանիմաց մասնագետներն են։
«Վարդանանց»-ում ալերգիկ հիվանդությունների ախտորոշումը և բուժումն իրականացվում են ժամանակակից մոտեցումներով։ Դրանց վրա հիմնվելով մեր ալերգոլոգը կնշանակի ամենաարդյունավետ բուժումը։
Զանգահարեք և Ձեզ հարմար ժամի գրանցվեք «Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետի մոտ, և ալերգիան կդադարի Ձեզ համար խնդիր լինել։