Skip to content

Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգ

Նկարագրություն


«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիթորինգը սրտանոթային հիվանդություններ ունեցողների ժամանակակից ուղեցույցներին և գործելակարգերին համահունչ ախտորոշման, բուժման և դրա արդյունավետության գնահատման ու վերահսկման լաբորատոր-գործիքային ախտորոշման արդյունավետ մեթոդներից մեկն է։

Ժամանակակից սարքով իրականացվող մոնիթորինգն ապահովում է՝ զարկերակային ճնշման շարունակական, ժամանակային որոշակի ընդհատումներով չափումներ հիվանդի համար սովորական, առօրեական պայմաններում, առանց խաթարելու նրա գործունեությունը և օրվա ռիթմը։

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՑՈւՑՈւՄՆԵՐՆ ԵՆ՝

      • Զարկերակային գերճնշման ախտորոշման հստակեցում
      • Դեղորայքային բուժում ընդունելու պարագայում՝ զարկերակային ճնշման վերահսկման գնահատում
      • հղիության ցանկացած ժամկետում արձանագրված զարկերակային գերճնշում
      • առանց կլինիկական դրսևորումների սրտանոթային բարձր ռիսկայնություն, երբ բժշկի մոտ չափվում է բարձր ճնշման մակարդակ։

 

ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ ՆԱԵՎ՝

      • բացառել սպիտակ խալաթի գերճնշումը, երբ բժշկի մոտ միշտ չափվում է բարձր ճնշման մակարդակ, սակայն տանը՝ նորմալ
      • հայտնաբերել դիմակավորված գերճնշումը, երբ բժշկի մոտ միշտ չափվում է նորմալ ճնշման մակարդակ, սակայն տանը՝ բարձր
      • զարկերակային ճնշման տատանելիության՝ վարեաբիլության գնահատում
      • իրական կամ կեղծ դեղորայքակայուն զարկերակային գերճնշման հայտնաբերում։

 

ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ 24-ԺԱՄՅԱ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ՄԻԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆՆ Է՝

      • գնահատելու գիշերային զարկերակային ճնշումը
      • բացառելու գիշերային զարկերակային ճնշումը
      • բացառելու ենթադրյալ գիշերային զարկերակային ճնշումը հատկապես՝
      • երիկամային հիվանդություններ ունեցողների
      • խռմփոց ունեցող հիվանդների
      • շաքարային դիաբետ ունեցողների մոտ։

 

«Վարդանանց» ՆԲԿ-ի սրտաբաններն ունեն գործիքային և լաբորատոր անհրաժեշտ հնարավորությունները սրտանոթային Ձեր խնդիրներն աշխարհի լավագույն ուղեցույցներով ախտորոշելու, դեղորայքային բուժում նշանակելու և հսկողություն սահմանելու համար։

Բժիշկներ