Սրտաբան
Նկարագրություն
Հոլտերային մոնիտորինգն էլեկտրասրտագրության շարունակական (≥24ժ․) գրանցումն է հատուկ սարքի միջոցով։ Այն թույլ է տալիս բացահայտելու սրտի աշխատանքի թաքնված խանգարումները, որոնք հաճախ չեն արձանագրվում ավանդական, միանվագ կատարվող էլեկտրասրտագրության ժամանակ։
«Վարդանանց» կենտրոնում կիրառվող փոքր չափսի, թվային Հոլտեր մոնիտորինգի սարքն այս տեխնոլոգիաների առաջատար՝ իտալական Mortara INSTRUMENT ընկերության արտադրանքն է։ Այն թույլ է տալիս շարունակական գրանցել սրտի ռիթմը՝ բնավ չխանգարելով Ձեր առօրյա ակտիվությանը։ Մեր մասնագետները, ցուցումներից բացի, Ձեզ կտրամադրեն հատուկ օրագիր, որտեղ հարկավոր է գրանցել առօրյա ակտիվությունները և գանգատները։
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝
-
- սրտի ռիթմի խանգարումների ախտորոշման և արդյունավետ բուժման համար
- սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և հակաիշեմիկ բուժման արդյունավետության գնահատման համար
- իմպլանտացված ռիթմավարների աշխատանքի վերահսկման համար
- առաջին անգամ հակաառիթմիկ դեղերի նշանակումից առաջ։
Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ՝
-
- ցանկացած շարունակական սրտխփոց
- սրտխփոց, որն առաջանում է գիշերային ժամերին
- սրտխփոց կամ սրտի արագ աշխատանք (տախիկարդիա), որոնք ուղեկցվում են կրծքավանդակում տհաճ զգացողություններով կամ արտահայտված թուլությամբ
- սրտխփոց կամ տախիկարդիա, որոնք առաջացրել են գիտակցության մթագնում
- հակաառիթմիկ դեղերի ընդունման դեպքում՝ պլանային կարգով, տարին մեկ անգամ։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՎՈւՄ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ
Հոլտեր մոնիտորինգի պատասխանն ախտորոշում չէ։ Սրտաբանը, ստանալով արդյունքները, ինչպես նաև ծանոթանալով պացիենտի օրագրում նշված գանգատներին, գնահատում է օբյեկտիվ պատկերի և սուբյեկտիվ դրսևորումների համապատասխանությունը։ Այս կարևոր քայլից հետո միայն մեր մասնագետը կայացնում է ախտորոշումը և նշանակում խիստ անհատականացված բուժում։
Բժիշկներ
Արեստակյան Քնարիկ
Սրտաբան
Անտոնյան Թագուհի
Սրտաբան
Մինասյան Հասմիկ
Մանկական սրտաբան
Վարդանյան Աննա
Մանկական սրտաբան