Նյարդաբանության ծառայության ղեկավար
Նկարագրություն
Էլեկտրանեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ) ծայրամասային նյարդերի էլեկտրական հաղորդչականության ստուգումն ու գրառումն է հատուկ սարքի միջոցով։
Շատ տեղեկատվական, ոչ թանկարժեք և հասանելի ԷՆՄԳ-ն հնարավորություն է տալիս գնահատել՝
-
-
- նյարդը վնասված է, թե ոչ
- հատկապես ո՞ր նյարդերն են վնասված
- ի՞նչ աստիճանի է վնասվածքը
- ի՞նչ բուժում է հարկավոր
- ո՞րն է բուժման հավանական տևողությունը
- ինչպիսի՞ն կլինեն բուժման հավանական ելքերը։
-
Ե՞րբ է անհրաժեշտ անցնել այս հետազոտությունը
Եթե ունեք վերջույթների տարատեսակ ցավերը որոնք՝
-
-
- ձգվում են արդեն ավելի քան 10 օր
- ուղեկցվում են վերջույթի թուլությամբ և/կամ թմրածությամբ
- կայուն են սկսված բուժման հանդեպ։
-
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը
Ծայրամասային նյարդերի էլեկտրական հաղորդչականության գործիքային հետազոտության ճշգրտությունն ապահովելու համար անհրաժեշտ է՝
-
-
- առնվազն 3 ժամ առաջ խուսափել ծխախոտից և կոֆեինից
- առնվազն 1 օր առաջ խուսափել մաշկի քսուքներից և լոսյոններից
- կրել հարմար զգեստ՝ ապահովելով վերջույթների ազատ հասանելիությունը։
-
Բժշկին նախապես անհրաժեշտ է տեղեկացնել՝
-
-
- սրտի ռիթմավարի առկայության (եթե ունեք) և կանոնավոր ընդունվող դեղերի մասին։
-
Հետազոտության միջին տևողությունը 20-30 րոպե է, խորհրդատվության հետ միասին՝ մինչև 40 րոպե։
Պատասխանը տրամադրվում է նույն օրը, հետազոտության ավարտից մոտ 30 րոպե անց։
Որոշ բարդ և լրացուցիչ վերլուծություն պահանջվող դեպքերում պատասխանը կտրամադրվի հաջորդ օրը, մինչև ժամը 12:00-ն՝ առձեռն և էլեկտրոնային տարբերակով։
Հոգացե՛ք Ձեր առողջության մասին։ Դիմեք մեզ և հետազոտվեք վերջին սերնդի սարքով։
Զանգահարե՛ք +374 11 592100 հեռախոսահամարով և գրանցվե՛ք։
«Վարդանանցի» փորձառու մասնագետը կախտորոշի և կբուժի Ձեզ՝ առաջնորդվելով միջազգային ժամանակակից ուղեցույցներով։