Սրտաբան
Նկարագրություն
Էխոսրտագրությունը բոլորովին անվնաս ուլտրաձայնային հետազոտություն է, որն օգնում է բժշկին ճիշտ ախտորոշել սրտային խնդիրը, նշանակել անհրաժեշտ դեղորայքային բուժում և սահմանել ճշգրիտ հսկողություն։
Էխոսրտագրությամբ գնահատվում է՝
-
- Սրտի խոռոչների ձևը, չափսերը և շեղումների առկայությունը
- Սրտամկանի պատերի հաստությունը, սպիների առկայությունը
- Սրտամկանի կծկողական ֆունկցիան, անևրիզմների առկայությունը
- Սրտի փականների վիճակը և թերթիկների շարժունակությունը
- Սրտում ուռուցքների և կիստաների առկայությունը
- Խոշոր անոթների կառուցվածքը, շեղումների առկայությունը։
Ե՞րբ դիմել՝
-
- առկա է օդի պակաս, հաճախաշնչություն կամ սրտխփոցներ
- զգում եք ծանրություն կամ անհարմարավետություն կրծքավանդակում
- սովորական ֆիզիկական ակտիվությունները Ձեզ սկսել են հոգնեցնել
- սրտի ցանկացած հայտնի խնդրի դեպքում՝ տարին մեկ անգամ կանխարգելիչ այց
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի սրտաբաններն ունեն գործիքային և լաբորատոր անհրաժեշտ հնարավորություններն աշխարհի լավագույն ուղեցույցներով ախտորոշելու, դեղորայքային բուժում նշանակելու և հսկողություն սահմանելու համար։
Բժիշկներ
Արեստակյան Քնարիկ
Սրտաբան
Անտոնյան Թագուհի
Սրտաբան
Մելոյան Վիկտորյա
Սրտաբան
Մինասյան Հասմիկ
Մանկական սրտաբան