Մաշկաբան
Նկարագրություն
Ժամանակակից մաշկաբանության ձեռբերումները տպավորիչ են։ Սակայն այն դեպքում, երբ մարդն ինքն է գնում բժշկի մոտ և ժամանակին։
«Երբեք ուշ չէ» արտահայտությունն այս պարագայում տեղին չէ։
Մաշկի վարակիչ հիվանդությունների ախտորոշումը և բուժումը մեզ մոտ իրականացվում է ամենաժամանակակից մեթոդներով։
Մաշկի վարակների (պապիլոմաներ, գորտնուկներ) բուժման համար «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում կիրառվում է էլեկտրակոագուլյացիայի արդյունավետ մեթոդը՝ դրանց հեռացումը էլեկտրական հոսանքի օգնությամբ։
Մեր մասնագետները կօգնեն մաշկի ամենատարբեր հիվանդությունների՝ կորյակից մինչև փսորիազ, ժամանակին ախտորոշմանը և արդյունավետ բուժմանը։
Վախը երբեմն ետ է պահում բժշկին այցելելուց։
Մի՛ վախեցեք մասնագետի հետ խորհրդակցելուց։
Գրանցվե՛ք մեր կենտրոնի մասնագետի մոտ Ձեզ հարմար ժամին։
Բժիշկներ
Ադիլխանյան Էդգար
Մաշկաբան – վեներոլոգ