Skip to content

Ստոմատոլոգիա

Խորհրդատվություններ

Միջամտություններ

Նկարագրություն


Ամենօրյա շփումներում չափազանց կարևոր է ժպիտը։ Իսկ որպեսզի ժպիտը գեղեցիկ լինի, հարկավոր է կանոնավորապես հաճախել ստոմատոլոգին։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում պլոմբանյութերը և կիրառվող մյուս բոլոր նյութերը բարձր որակի են։ Բոլոր միջամտությունները կատարվում են առանց ցավի։ Ցավազրկումն իրականացվում է անվտանգ և արդյունավետ դեղամիջոցներով։ Թերապևտիկական, օրթոպեդիկ, պարոդոնտոլոգիական, օրթոդոնտիկ և վիրաբուժական ծառայությունները մատուցվում են նորագույն սարքավորումներով։

Մեր փորձառու, բարձր որակավորում ունեցող ստոմատոլոգները չափազանց ուշադիր են իրենց պացիենտների նկատմամբ։ Նրանք գեղեցիկ ժպիտ պարգևելու ժամանակակից լուծումներ են առաջարկում։ Իսկ ստոմատոլոգ-հիգիենիստը խորհուրդներ կտա բերանի խոռոչի խնամքի վերաբերյալ, Ձեզ համար կընտրի հիգիենայի անհատական միջոցներ և կսովորեցնի ատամները ճիշտ մաքրել։

Ունե՞ք խնդիրներ, ցանկանո՞ւմ եք գեղեցիկ ժպտալ՝ գրանցվե՛ք մեր ստոմատոլոգների մոտ և ժպտացե՛ք հաճախ։ Դա Ձեզ սազում է։

Բժիշկներ


Գնացուցակ