Skip to content

Համակարգչային Շերտագրում (Երեվան)

Խորհրդատվություններ

Միջամտություններ

Նկարագրություն


Հիվանդությունների ճշգրիտ ախտորոշումը բժշկության հիմքն է և արդյունավետ բուժման երաշխիքը:

Ախտորոշման արդի մեթոդներն անսահմանափակ հնարավորություններ են ստեղծում՝ ապահովելով ոչ միայն խնդիրների վաղ հայտնաբերում, այլև բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկերի ճշգրիտ կանխորոշում:

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ճապոնական արտադրության 160 շերտ սկանավորման հնարավորությամբ համակարգչային շերտագրման սարքը (KT) 2019թ. մարտից գործում է Սևանի բժշկական կենտրոնում` Գեղարքունիքի մարզի բնակչությանը մատուցելով նախկինում անհասանելի ծառայությունը։

Հավատարիմ մնալով բնակչությանը որակյալ բուժօգնություն մատուցելու իր առաքելությանը, «Վարդանանց»-ն արդեն համակարգչային շերտագրման ծառայությունն իրականացնում է նաև Երևանի Վարդանանց 18/1 հասցեում, վերջին սերնդի SIEMENS Healthineers SOMATOM go. UP համակարգչային շերտագրման նոր սարքով, որի կողմնակի ազդեցությունները հասցված են նվազագույնի` ապահովելով բազմապրոֆիլ հետազոտությունների և ճշգրիտ ախտորոշման հնարավորություն:

Բարձրակարգ մեր ռադիոլոգներն անվտանգ, հուսալի և ճշգրիտ ՀՇ հետազոտություններն իրականացնում են մատչելի գներով և հարմարավետ պայմաններում։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում կարող եք անցնել համակարգչային շերտագրման հետևյալ հետազոտությունները՝

      • Կրծքավանդակի ՀՇ հետազոտություն
      • Գլխուղեղի ՀՇ հետազոտություն
      • Ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի ՀՇ հետազոտություն
      • Հավելյալ խոռոչների ՀՇ հետազոտություն
      • Ողնաշարի կրծքային հատվածի ՀՇ հետազոտություն
      • Ողնաշարի պարանոցային հատվածի ՀՇ հետազոտություն
      • Որովայնի ՀՇ հետազոտություն
      • Քթի հարակից խոռոչների ՀՇ հետազոտություն
      • Վերին և ստորին ծնոտների ՀՇ հետազոտություն
      • Քունքոսկրերի ՀՇ հետազոտություն
      • Աղեստամոքսային ուղու կոմբինացված ՀՇ՝ կոնտրաստի ներքին ընդունմամբ
      • Ստորին վերջույթների ՀՇ անգիոգրաֆիա:

Կոնտրաստով ՀՇ հետազոտություն անցնելուց առաջ պարտադիր է իմանալ՝

      • արդյո՞ք առկա է յոդի նկատմամբ ալերգիա
      • մեթֆորմին կամ Լ-թիրոքսին ընդունելու պարագայում հետազոտության օրը նշված դեղը չի կարելի ընդունել
      • հետազոտությունից առաջ նույն օրը ցանկալի է ստուգել արյան մեջ կրեատինինի մակարդակը։

Յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ախտորոշման անհատական ծրագրի իրականացմամբ:

Երևանում «Վարդանանց» ՆԲԿ-ի ՀՇ ծառայության աշխատանքային ժամերն են`

երկուշաբթիից ուրբաթ օրերին`

ժամը 09:00-18:00-ն,

շաբաթ օրը` ժամը 09:00-14:30։

Հետազոտվե՛ք ժամանակին և Ձեր առողջությունը դարձրե՛ք առաջնահերթություն։

ՀՇ հետազոտություն անցնելու համար գրանցվեք առցանց կամ զանգահարեք 011-59-21-00 համարով։

Սևանի ԲԿ-ում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի կողմից տրամադրվող համակարգչային շերտագրման ծառայության մասին մանրամասներն՝ այստեղ։