Բժիշկ – ռադիոլոգ
Նկարագրություն
«Վարդանանց» ՆԲԿ-ի ճապոնական արտադրության 160 շերտ սկանավորման հնարավորությամբ համակարգչային շերտագրիչ սարքը (KT) 2019թ. մարտից գործում է Սևանի բժշկական կենտրոնում։
«Վարդանանց» ՆԲԿ-ի, Գեղարքունիքի մարզպետարանի և «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի միջև կնքված եռակողմ համաձայնագրի նպատակը Գեղարքունիքի մարզի բնակչությանը նախկինում անհասանելի ծառայությունները հասանելի դարձնելն է։
Բարձրակարգ մասնագետների կողմից իրականացվող անվտանգ, հուսալի և ճշգրիտ բոլոր հետազոտությունների նկատմամբ հսկողություն է սահմանվում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի կողմից։
Ավելին՝ որակի նկատմամբ կրկնակի հսկողություն է իրականացնում աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Flatworld Solutions» միջազգային կազմակերպությունը, որը կարճ ժամանակում մասնագիտական եզրակացություններ է տրամադպում։
Երևանի բնակիչներից ցանկացողները ևս այդ հետազոտություններն անցնում են Սևանի ԲԿ-ում գործող մեր սարքով։ Նրանց հրապուրում են համեմատաբար մատչելի գները և հերթերի բացակայությունը։
«Վարդանանց»-ն «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի հետ միաժամանակ Գեղարքունիքի բժշկական կազմակերպությունների բժիշկների համար կազմակերպում է անվճար սեմինարներ, տրամադրում բժշկական մասնագիտական խորհրդատվություններ, ծանոթացնում բուժման ժամանակակից մոտեցումներին և այլն։
Սևանում «Վարդանանց»-ի ՀՇ ծառայության աշխատանքային ժամերն են՝
Երկուշաբթիից ուրբաթ օրերին՝
ժամը 9։00-17։00-ն,
ոչ աշխատանքային օրերին՝
24-ժամյա հերթապահություն։
Հեռախոս՝ 044-15-16-75։
Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, Սևան Նաիրյան փող., 169։
Բժիշկներ
Մանուկյան Կարինե
Բժիշկ – ռադիոլոգ
Գնացուցակ
-
1 հատված ՀՇ հետազոտություն
35.000 ֏ Ավելացնել -
1 հատվածի կրկնակի ՀՇ հետազոտություն
15.000 ֏ Ավելացնել -
2 հատված ՀՇ հետազոտություն
50.000 ֏ Ավելացնել -
2 հատվածի կրկնակի ՀՇ հետազոտություն
Read more -
3 և ավելի հատվածների ՀՇ հետազոտություն
60.000 ֏ Ավելացնել -
3 և ավելի հատվածների կրկնակի ՀՇ հետազոտություն
30.000 ֏ Ավելացնել -
Գլխուղեղի և հարակից խոռոչների ՀՇ հետազոտություն
45.000 ֏ Ավելացնել -
Քթի հարակից խոռոչների ՀՇ
20.000 ֏ Ավելացնել -
Վերին ծնոտի ՀՇ հետազոտություն
20.000 ֏ Ավելացնել -
Ստորին ծնոտի ՀՇ հետազոտություն
20.000 ֏ Ավելացնել -
Վերին և ստորին ծնոտների ՀՇ հետազոտություն
30.000 ֏ Ավելացնել -
Քունքոսկրերի ՀՇ հետազոտություն
35.000 ֏ Ավելացնել -
Աղեստամոքսային համակարգի կոմբինացված ՀՇ՝ կոնտրաստի ներքին (oral) ընդունմամբ
70.000 ֏ Ավելացնել -
Ստորին վերջույթների ՀՇ անգիոգրաֆիա
70.000 ֏ Ավելացնել -
1 հատվածի հետազոտություն բոլյուսային կոնտրաստավորմամբ
55.000 ֏ Ավելացնել -
2 հատվածի հետազոտություն բոլյուսային կոնտրաստավորմամբ
65.000 ֏ Ավելացնել -
3 և ավելի հատվածների հետազոտություն բոլյուսային կոնտրաստավորմամբ
80.000 ֏ Ավելացնել -
ՀՇ Ժապավենի և սկավառակի հավելյալ տրամադրում
5.000 ֏ Ավելացնել -
ՀՇ հավելյալ սկավառակի տրամադրում
2.000 ֏ Ավելացնել