Skip to content

ՑԵՐԵԿԱՅԻՆ ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱ

Խորհրդատվություններ

Միջամտություններ

Նկարագրություն


Քաղցկեղը դատավճիռ չէ։

Հայտնի այս ճշմարտության մեջ կարող եք համոզվել՝  «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում օգտվելով ցերեկային քիմիաթերապիայի ծառայությունից։

 Բուժման արդյունավետությունն ապահովելու և բուժման ընթացքը վերահսկելու նպատակով կենտրոնում՝

      • մշակվել է հստակ քայլերով հատուկ գործելակարգ միջազգային առաջատար փորձի հիման վրա
      • ստեղծվել է Օնկոխորհուրդ՝ ընդգրկելով քիմիաթերապևտի, ուռուցքաբան-վիրաբույժի, նեղ մասնագետների, սննդաբանի
      • անհրաժեշտության դեպքում ապահովվում է Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայի (Գերմանիա) առաջատար մասնագետի կարծիք
      • կա պետպատվերի շրջանակում սպասարկման հնարավորություն
      • երկարաժամկետ վերահսկողությունը միջազգային ուղեցույցներով ապահովելու համար առաջարկվում է սպասարկում «Կոմֆորտ» փաթեթի շրջանակներում։

Դուք կգտնվեք ոչ միայն բարձրակարգ մասնագետների հսկողության ներքո, այլև հոգատարության մթնոլորտում։

Ամբուլատոր պայմաններում Ձեր ցանկացած ժամին ցերեկային քիմիաթերապիայի կուրս անցնելու համար զանգահարեք 011-59-21-00  կամ գրանցվեք առցանց։