Սրտաբան

Նկարագրություն
Սիրտը մեր օրգանիզմի կենտրոնական օրգանն է։ Այն հարկավոր է պահպանել, կանոնավոր հետազոտել և բուժել հիվանդության առաջին իսկ դրսևորման ժամանակ։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում սրտանոթային հիվանդություների ախտորոշման համար լայնորեն կիրառվում են լաբորատոր-գործիքային ախտորոշման ժամանակակից արդյունավետ մեթոդները՝ ԷՍԳ, էխոսրտագրություն, տրեդմիլ թեստ, հոլտեր մոնիտորինգ, զարկերակային ճնշման 24 ժամյա մոնիտորինգ, սրտամկանի վնասման մարկերներ, էլեկտրոլիտներ, լիպիդներ և այլն։
Մեր փորձառու սրտաբանները, հիմնվելով այս ճշգրիտ տվյալների վրա, մշակում են բուժման և շարունակական վերահսկման անհատական պլաններ, ինչպես նաև տրամադրում կենսակերպի վերաբերյալ կարևորագույն խորհուրդներ։
Ե՞ՐԲ ԴԻՄԵԼ
-
- ցավ, տհաճ զգացողություն կամ ծանրություն կրծքավանդակում
- սրտի անկանոն աշխատանքի զգացողություն
- շնչարգելություն սովորական ծանրաբեռնվածության դեպքում
- ընկճվածություն և անսովոր թուլություն
- ոտքերի այտուցներ
- կանխարգելիչ տարեկան զննում՝ ≥ 45 տ․կանայք և տղամարդիկ։
Մի՛ հետաձգեք, գրանցվե՛ք և այցելե՛ք «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետներին։
Բարձրակարգ մեր սրտաբանները կախտորոշեն, կբուժեն և կհսկեն Ձեզ՝ առաջնորդվելով միջազգային ուղեցույցներով։
Բժիշկներ
Արեստակյան Քնարիկ
Սրտաբան
Անտոնյան Թագուհի
Սրտաբան
Մինասյան Հասմիկ
Մանկական սրտաբան
Վարդանյան Աննա
Մանկական սրտաբան
Գնացուցակ
-
Սրտաբանի առաջնային խորհրդատվություն
10.000 ֏ Ավելացնել -
Սրտաբանի երկրորդային խորհրդատվություն
5.000 ֏ Ավելացնել -
Արյան ճնշման շուրջօրյա մոնիթորինգ
12.000 ֏ Ավելացնել -
Էլեկտրասրտագրություն ( ԷՍԳ )
2.000 ֏ Ավելացնել -
Էխոսրտագրություն
10.000 ֏ Ավելացնել -
Հոլտեր հետազոտություն
15.000 ֏ Ավելացնել -
Սրտաբանի համալիր խորհրդատվություն (ներառյալ՝ ԷՍԳ և էխոսրտագրություն)
20.000 ֏ Ավելացնել -
Սրտաբանական բուժզննում
29.900 ֏ Ավելացնել