Skip to content

Գաղտնիություն

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականությունն իրականացվում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի պաշտոնական կայքի օգտվողների տրամադրած անձնական տեղեկությունների օգտագործման և պաշտպանության նպատակով:

Անձնական տվյալները հավաքվում են, երբ օգտվողները լրացնում են զրուցարանի պատուհանները: Դրանք անհրաժեշտ են նրանց խնդիրները հասկանալու և անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար:

Այդ տեղեկատվությունն օգտագործվում է միայն օգտատիրոջ կողմից նշված կամ համանման կերպով, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է անբարոյականության տարրեր:

Անձնական տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական և կպահպանվի ոչ ավելի, քան 7 օր։ Այդ ընթացքում այն կպաշտպանվի չարտոնագրված մուտքերից, բացահայտումից, կրկնօրինակումից, օգտագործումից կամ փոփոխությունից:

 

Առցանց վճարման ժամանակ քարտից տրամադրված անձնական տեղեկատվությունը մեր համակարգում չի կրկնօրինկվում և չի պահվում: Այն գաղտնագրված ուղով փոխանցվում է բանկի սերվերին

Առցանց վճարման ժամանակ մենք որևէ պատասխանատվություն չենք կրում Ձեր կողմից սխալ մուտքագրված տվյալների, ծառայության խափանման կամ ցանկացած այլ խոտանի համար:

Անձնական տեղեկատվության ղեկավարման քաղաքականության փոփոխության և դրա կիրառման մասին կայքի այցելուներն անմիջապես կտեղեկացվեն:

 

Մեր պատասխանատվությունը տեղեկատվության ապահովության հարցում

Չարտոնագրված մուտքերի կանխման, ինչպես նաև տեղեկատվության ամբողջականության պահպանման և դրա ճիշտ օգտագործման համար կիրառվող  ֆիզիկական և էլեկտրոնային գործառույթներն ապահովում են առցանց հավաքագրված տեղեկատվության անվտանգությունը:

 

Cookies

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը ինտերակտիվ այլ վեբ կայքերի նման կիրառում է «Cookies»` փոքր ֆայլեր, որոնք պահվում են օգտատիրոջ համակարգչի կոշտ սկավառակում: «Cookies»-ն օգտագործվում է կայքի որոշ մասերում` ապահովելով դրանց աշխատանքը՝ հեշտացնելով կայքի օգտագործումը այցելուների կողմից:

 

Սահմանափակումներ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը  չի կարող պատասխանատվություն կրել ցանկացած վնասի համար:

«Վարդանանցը» չի կարող երաշխավորել, որ կայքում հասանելի ֆունկցիաները միշտ անսխալ կամ անխափան կլինեն, որ սերվերներն ապահովագրված են թերացումներից և վիրուսներից:

Դուք գիտակցում եք, որ Ձեր պարտականությունն է ապահովել համապատասխան գործառույթների իրականացումը և վիրուսների ստուգումը, ներառյալ՝ հակավիրուսային պաշտպանությունը և անվտանգության այլ ստուգումները, որոնք կբավարարեն հատուկ տվյալների ներմուծման և արտածման ճշգրտության Ձեր պահանջներին:


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00