Skip to content

Հուշաթերթ

Հուշաթերթ բժշկի խորհրդատվությունից ուշացողների համար

Հարգելի պացիենտ,

Ձեր իսկ հարմարավետության համար մեր կենտրոնում այցն իրականացվում է նախնական գրանցումով։ Եթե պլանավորված այցի ժամանակ Դուք բժշկի մոտ խորհրդատվությունից ուշացել եք ավելի քան 5 րոպե, ապա՝

1. նույն մասնագետի մոտ այդ օրը կընդունվեք հնարավորության առկայության՝ բժշկի գրաֆիկում ազատ ժամ լինելու, գրանցված այլ պացիենտի չներկայանալու, որևէ պացիենտի խորհրդատվությունը կարճ տևելու դեպքում։ Նման իրավիճակում սպասելու ժամկետ չի սահմանվում։

2. Ձեր ցանկությամբ գրանցումը հնարավոր է տեղափոխել այլ մասնագետի մոտ կամ այլ ժամանակ և կամ ուղղորդել հերթապահ բժշկի մոտ, որն ընդունում է առանց նախնական գրանցման՝ անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտության դեպքերում։

Շնորհակալ կլինենք, եթե Ձեր հետագա այցերի ժամանակ, ի նշան այլ պացիենտների և բժշկի հանդեպ հարգանքի, կենտրոն գաք Ձեզ նշանակված խորհրդատվության ժամից 15 րոպե շուտ։

Հարգանքով՝ տնօրինություն