Skip to content

Մեր այցելուներին

Սիրելի այցելու,

Մենք՝ «Վարդանանց» ՆԲԿ-ի աշխատակիցներս, անում ենք հնարավոր ամենը, որպեսզի  Դուք

      • ստանաք լիարժեք մասնագիտական օգնություն բարեկամական մթնոլորտում և հարմարավետ պայմաններում
      • անհրաժեշտության դեպքում կրկին այցելեք մեզ և խորհուրդ տաք «Վարդանանցը» Ձեր մտերիմներին որպես օրինակելի բժշկական կենտրոն։

Անշուշտ,  մեր հաջողությունը  Ձեզ հետ երկկողմանի փոխադարձ համագործակցության արդյունքն է։ Ուստի, խնդրում ենք ծանոթանալ «Վարդանանց» ՆԲԿ-ի Այցելուի  կանոնակարգին և հորդորում հնարավորինս առաջնորդվել դրանով։

Այսպիսով, «Վարդանանց» բժշկական կենտրոն այցելությունն առավելագույնս հաճելի և արդյունավետ  դարձնելու նպատակով խնդրում ենք՝

      • Մոտենալ Կենտրոն բժշկի մոտ գրանցված ժամից 15 րոպե շուտ՝ հաշվի առնելով ընդունարանում և նախատեսված նախաբժշկական գործողությունների համար պահանջվող ժամանակը
      • Թողնել վերին հագուստը սպասասրահներում հատկացված տեսաձայնագրվող վայրերում
      • Եթե բժշկի սենյակի դուռը բաց է, ուրեմն նա ազատ է, և համարձակ կարող եք դիմել բժշկին:
      • Եթե բժշկի սենյակի դուռը փակ է, ապա անհրաժեշտ է դիմել միջանցքում հերթերը կառավարող աշխատակցին, իսկ նրա բացակայության դեպքում՝ ընդունարանի աշխատակցին, որպեսզի բժիշկը տեղեկացվի ձեր այցելության մասին:
      • Առավելագույնս օգտվեք առցանց գրանցումների և նախազննման թերթիկը լրացնելու առավելություններից:

Մենք շնորհակալ կլինենք ցանկացած ձևաչափով հետադարձ կապի համար, որը մեզ թույլ կտա է՛լ ավելի մոտենալ  սպասարկման Ձեր պատկերացրած կատարյալ մակարդակին:

Ձեր նկատառումները և առաջարկներն ուղարկեք

      • [email protected] էլ հասցեով՝ «թեմա» (subject) դաշտում նշելով «Արձագանք»,
      • 011 592 100 հեռախոսահամարին: