Skip to content

Առցանց վճարում

«Վարդանանց»-ը Ձեր նախընտրած կենտրոնն է և մասնագետի խորհրդատվության կամ հետազոտվելու անհրաժեշտությո՞ւն ունեք։

Առանց տանից դուրս գալու Դուք հնարավորություն ունեք ցանկացած ծառայություն ձեռք բերել կայքում՝ առցանց վճարում կատարելով։ Համակարգը Ձեր պատվերը կփոխանցի «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ծառայությունների վճարման բաժին։

Ինչ-որ կարևոր գործ խանգարե՞ց կատարել նախապես պլանավորած այցը բժշկին։ Ափսոս, առողջական խնդիրների լուծումը հետաձգելը խելամիտ քայլ չէ։ Սակայն մենք վստահ ենք, որ դա երկար չի տևի։ Չէ՞ որ Դուք կարևորում եք առողջությունը։

Իսկ առցանց վճարված Ձեր գումարը հեշտությամբ կարող եք ետ ստանալ։

Առցանց վճարված գումարի վերադարձի համար պետք է լրացնել գումարի վերադարձի հայտ և ուղարկել [email protected]: Հայտի բավարարման/մերժման պատասխանը 1 աշխատանքային օրվա ընթացքում կուղարկենք Ձեր էլ-փոստի հասցեին:

Առցանց վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում կարող եք նամակ ուղարկել [email protected] հասցեին:

Առցանց վճարման ծառայություն մատուցող բանկը պատասխանատվություն չի կրում մատուցվող ծառայությունների որակի համար։

Բայց Դուք արդեն գիտեք, որ «Վարդանանց» ՆԲԿ-ի փորձառու մասնագետները Ձեր ախտորոշումը և բուժումը կիրականացնեն միջազգային չափորոշիչներով և վերջին սերնդի սարքավորումներով։