Skip to content

ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Անմեղ ու գեղեցիկ թիթեռնիկին նմանվող այս գեղձը շատ կարևոր դերակատարություն ունի։ Այն պատասխանատու է մեր օրգանիզմում նյութափոխանակության, աճի և զարգացման համար։ Ըստ համաճարակաբանական տվյալների՝ աշխարհի բնակչության մոտ 1/3-ը վահանաձև գեղձի տարբեր խնդիրներ ունի և մոտ 30% մեծահասակների շրջանում դիտվում են հանգուցային գոյացություններ։ Տարեցտարի ավելանում են վահանագեղձի տարբեր քաղցկեղների դեպքերը։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի Կլինիկա 2 ծառայության ղեկավար, ներզատաբան Մարիամ Բաղդասարյանը  վստահեցնում է, որ ժամանակին հայտնաբերման դեպքում վահանաձև գեղձի հետ կապված գրեթե բոլոր խնդիրները հաջողությամբ կարելի է լուծել։

Վահանագեղձի ֆունկցիայի խանգարման մասին հուշող հիմնական նշաններն են՝

      • մշտական հոգնածություն
      • մաշկի չորություն
      • քաշի ավելացում կամ կորուստ՝ անկախ սննդակարգի փոփոխությունից
      • սրտի զարկի արագացում կամ դանդաղում, առիթմիա
      • փորկապություն
      • մազաթափություն
      • դեմքի այտուցվածություն
      • նյարդային լարվածություն, դյուրագրգռություն
      • դաշտանային ցիկլի խախտումներ
      • ձեռքերի դող
      • կլման և շնչառության դժվարացում
      • պարանոցի շրջանում շոշափելի կամ տեսանելի գոյացություն։

Մասնագետը հորդորում է ցանկացած նշանի դեպքում անմիջապես դիմել ներզատաբանին։

«Վարդանանց»-ում Ձեր բոլոր հետազոտությունները, բուժումն ու վարումը կիրականացվեն աշխարհում լավագույնը ճանաչված ուղեցույցներով, ինչը բացառում է սխալներն ու տարընթերցումները ստացված տվյալների մեկնաբանման ժամանակ։

Մեր ներզատաբաններն ամենակարճ ժամկետում կբացահայտեն հիվանդությունների գաղտնի ձևերը։

Զանգահարե՛ք 060-59-21-00 և գրանցվեք Ձեզ հարմար ժամին։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00