Skip to content

ՀՈւՆՎԱՐԻ 28-ԻՆ «ՎԱՐԴԱՆԱՆՑ»-Ը ԿԱՇԽԱՏԻ

Տոնական օրերին աշխատելու ավանդույթը շարունակվում է։

Հունվարի 28-ին՝ Հայաստանի Հանրապետության բանակի օրը, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում (Վարդանանց փող. 18/1) ժամը 10-ից մինչև 14։30-ը խորհրդատվություն կտրամադրեն՝

      • թերապևտը և
      • մանկաբույժը։

Հնարավորություն կունենաք նաև ուլտրաձայնային և լաբորատոր հետազոտություններ անցնելու, օգտվելու կենտրոնի դեղատան ծառայությունից։

Դեմիրճյան մասնաճյուղում (Դեմիրճյան փող. 38) ժամը 09:00-ից մինչև 19:00-ն կիրականացվեն միայն ՊՇՌ հետազոտություններ։

«Զվարթնոց» մասնաճյուղը կշարունակի շուրջօրյա (7/24) բնականոն աշխատանքը։

Մասնագիտական առաջխաղացումը նպատակ դարձրած՝ անտեսում եք   առողջական խնդիրն ու ժամանա՞կ չեք գտնում աշխատանքից կտրվելու։ Ժամանակն, իրոք, թանկ է, բայց ոչ առավել, քան՝ առողջությունը։

Մի՛ հետաձգեք առողջական Ձեր խնդիրների լուծումը։

Նախապես գրանցվեք առցանց կամ զանգահարեք 060-59-21-00 համարով։

 Կարևորելով Ձեր առողջությունն ու ժամանակը՝ «Վարդանանց»-ն աշխատում է նաև շաբաթ օրերին (ժամը 9-ից մինչև 18:00-ն)՝ իրականացնելով խորհրդատվություններ, գործիքային և լաբորատոր հետազոտություններ։

 Առողջությունը հաջողությունների ամենակարևոր նախապայմանն է։