Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՑԱՎԸ 15-30 ՐՈՊԵՈւՄ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ցավազրկման կլինիկան կօգնի Ձեզ հաղթահարելու ֆիզիկական ուժգին ցավն ու հոգեկան անհարմարավետությունը։

Ձեր կյանքի ոչ ցանկալի ուղեկիցը դարձած այդ ցավն ակնհայտորեն նվազեցրել է կյանքի որակը, խաթարել Ձեր առօրյա գործունեությունն ու քունը։

Դիմեք աշխարհի լավագույն կլինիկաներում վերապատրաստում անցած անեսթեզիոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Ռեմի Հակոբյանին, եթե Ձեզ մոտ առկա է՝

      • արտահայտված ցավային համախտանիշով ուռուցքային հիվանդություն
      • հոդերի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով առաջացած ցավային համախտանիշեր, հետվիրահատական շրջանի ցավեր
      • վերջույթների անոթային բնույթի ցավային համախտանիշեր
      • լարվածության գլխացավեր, միգրեն, կլաստերային գլխացավ, ստորին գոտկացավեր։

Անեստեզիոլոգ Ռեմի Հակոբյանը Ձեր վիճակին համապատասխան անհրաժեշտ միջամտությունը կիրականացնի ամենաարդյունավետ դեղերով և ճշգրիտ դեղաչափերով։

Մասնագետը կտրամադրի՝

      • խորհրդատվություն
      • ցուցման դեպքում՝ ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ բուժման
      • ծայրամասային բլոկադաներ (պաշարումներ), ողնուղեղային կամ էպիդուրալ ցավազրկում, քիմիական դեներվացիա
      • ողնաշարային ներարկումներ ուլտրաձայնի վերահսկողությամբ
      • ուսագոտու բլոկադա
      • ռեֆլեքսոգեն կետերի բլոկադաներ
      • խոշոր նյարդերի, նյարդային հյուսակների և հանգույցների բլոկադա։

15 կամ 30 րոպե տևող այս միջամտությունների արդյունքում Դուք կազատվեք Ձեզ հետապնդող ֆիզիկական ցավից և հոգեկան անհարմարավետությունից։

Դա հնարավորություն կտա Ձեր օրգանիզմի ռեսուրսներն ուղղել  հիվանդության բուն պատճառի դեմ պայքարին։

Ցանկանո՞ւմ եք ազատվել ցավի սուր զգացողությունից։  Զանգահարե՛ք  060-59-21-00 և գրանցվեք մասնագետի մոտ։

«Վարդանանց»-ի փորձառու անեստեզիոլոգն այն իրականություն կդարձնի` աշխարհի լավագույն գործելակարգերով։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00