Skip to content

IT ոլորտի ներկայացուցիչները՝ վիտամին D-ի անբավարարության ռիսկի խմբում

Վիտամին D

Դուք օրվա մեծ մասն աշխատում, սովորում և Ձեր ժամանցը կազմակերպում եք առցա՞նց, սմարթֆոնններից ու համակարգիչներից արդեն կախվածությո՞ւն ունեք. ուրեմն Դուք վիտամին D-ի անբավարարության ռիսկի խմբում եք ։

Այդ մասին են վկայում վերջին հետազոտությունները, որոնց արդյունքներով IT ոլորտի ներկայացուցիչները վիտամին D-ի դեֆիցիտի ռիսկի խմբում են։ Պատճառը փակ տարածքում, արհեստական լույսի տակ երկարատև գտնվելն է։

Իսկ եթե մենք բավարար քանակով D վիտամին չենք ստանում, ապա դա ազդում է մեր ամբողջ օրգանիզմի վրա։ D վիտամինի անբավարարությունը կարող է առաջացնել  տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ օստեոպարոզ, ճարպակալում, նյութափոխանակության զանազան խանգարումներ, օնկոլոգիական հիվանդություններ։

D վիտամինի պակասը կարող է լինել աննկատ, բայց եթե Ձեզ մոտ ի հայտ է եկել այս նշաններից որևէ մեկը, ապա խորհուրդ է տրվում հետազոտվել՝

  • թուլություն, հոգնածություն, աշխատունակության անկում
  • քաշի ավելացում։

Համոզվելու համար, թե, արդյո՞ք, Ձեզ մոտ առկա է վիտամին D-ի պակաս, կօգնի արյան լաբորատոր հետազոտությունը։

«Վարդանանց» ՆԲԿ-ի լաբորատորիան հագեցած է աշխարհի լավագույն արտադրողների ամենաժամանակակից սարքավորումներով։

Զանգահարե՛ք և գրանցվե՛ք անալիզ հանձնելու համար։

Մեր հեռախոսահամարն է՝ +374 11 59 21 00