Skip to content

ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԵՐԻՆ «ՎԱՐԴԱՆԱՆՑ»-Ը ԿԱՇԽԱՏԻ

Բոլոր տոնական օրերին «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի դռները բաց են Ձեր առջև։

Այդպես կլինի նաև առաջիկա ամանորյա հանգստյան օրերին։

2021թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2022թ. հունվարի 1-ը, ինչպես նաև Սուրբ Ծննդյան օրը՝ հունվարի 6-ին, «Վարդանանց» ՆԲԿ-ում ժամը 10-ից մինչև 14։30-ը խորհրդատվություն կտրամադրեն

      • թերապևտը և
      • մանկաբույժը։

Հնարավորություն կունենաք նաև ուլտրաձայնային հետազոտություններ անցնելու, օգտվելու կենտրոնի դեղատան ծառայությունից։

Նույն ժամերին լաբորատոր հետազոտություններ կկատարվեն ինչպես կենտրոնում (Վարդանանց փող. 18/1), այնպես էլ՝ Դեմիրճյան մասնաճյուղում (Դեմիրճյան փող. 38)։

2021թ. հունվարի 2-ին (կիրակի օրը)  և՛ կենտրոնում, և՛ Դեմիրճյան մասնաճյուղում  կատարվելու է միայն ՊՇՌ թեստավորում։

Կգործեն նաև

      • զանգերի հերթապահ թերապևտի և
      • զանգերի հերթապահ մանկաբույժի

ծառայությունները։

Զվարթնոց մասնաճյուղն, ինչպես միշտ, կմատուցի շրջօրյա ծառայություն։

Մենք կարևորում ենք Ձեր առողջությունն ու ժամանակը։

Դուք նույնպես կարևորե՛ք և մի՛ հետաձգեք առողջական Ձեր խնդիրների լուծումը։

Գրանցվեք առցանց կամ զանգահարե՛ք 060 592100 համարով։

«Վարդանանց»-ում ձեռնարկված են կանխարգելիչ բոլոր միջոցառումները կորոնավիրուսային հիվանդությունից Ձեզ զերծ պահելու համար։