
«Ալթհելթ» (նախկինում՝ «Առագաստ») հիմնադրամի հիմնական առաքելությունն է ապահովել միջազգային զարգացող առողջապահական տեխնոլոգիաների, մեթոդների և մոտեցումների հասանելիությունը ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր ունեն կարիք, բայց չունեն բավարար միջոցներ։
«Ժամանակակից գիտաբժշկության նվաճումները սոցիալապես խոցելի խմբերին հասանելի դարձնելու նպատակով մենք ուսուցանում ենք նրանց հետ աշխատող բժիշկ մասնագետներին»,ասել է հիմնադրամի ղեկավար Վահագն Ղազարյանը «Վարդանանց» ՆԲԿ-ի հետ համատեղ կազմակերպված «Ուղեցուցային մոտեցումները մարզային բժշկի պրակտիկայում՝ գոտկացավ, քրոնիկ հազ, թոքաբորբ» թեմայով վերապատրաստման դասընթացի բացման ժամանակ։
Սա Գեղարքունիքի մարզում «Վարդանանցի» ներկայացուցչության մեկնարկի՝ Սևանի նորակառույց բժշկական կենտրոնում ճապոնական արտադրության ժամանակակից համակարգչային տոմոգրաֆիական սարքի գործարկման տրամաբանական շարունակությունն է։