Skip to content

«ՎԱՐԴԱՆԱՆՑ»-Ը՝ ՁԵՐ ՏԱՆԸ

Հարմարավետության սիրահա՞ր եք: «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն առաջարկում է բժշկական ծառայություններ տնային պայմաններում։

Մեր մասնագետը Ձեզ կհետազոտի, կախտորոշի և արդյունավետ բուժում կնշանակի Ձեր տանը։

Առանց տնից դուրս գալու Դուք կարող եք էլեկտրասրտագրություն, ուլտրաձայնային հետազոտություն և սպիրոմետրիա անցնել։

Մեր բուժքույրը Ձեր տանը հոլտերային մոնիտորինգի սարք կտեղադրի, լաբորատոր հետազոտության համար արյուն կամ այլ կենսանմուշներ կվերցնի, միջմկանային, ներերակային կամ  կաթիլային ներարկումներ կկատարի։

Այս ծառայությունները նաև նրանց համար են, ովքեր առողջական վիճակից կամ հիվանդության բնույթից ելնելով, չեն կարող ինքնուրույն այցելել կենտրոն և կարիք ունեն բժշկական օգնության։
«Վարդանանց»-ի մասնագետներն ամենակարճ ժամանակում խորհդատվական և բժշկական օգնություն տրամադրելու հարուստ փորձ ունեն։ Նրանք առաջնորդվում են աշխարհի լավագույն կլինիկական ուղեցույցներով։

Զանգահարե՛ք 060-59-21-00 համարով և պատվիրեք։

Ձեր առողջությունից զատ մենք կարևորում ենք Ձեր հարմարավետությունը։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00