Skip to content

Ճանապարհորդի դեղատուփը

Պատպաստվո՞ւմ եք ամառային հանգստի մեկնել։

Ճամփորդության ժամանակ առաջնային կարևորություն ունի Ձեր դեղատուփի պարունակությունը

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի փոխտնօրեն, ներզատաբան Հասմիկ Մանուկյանը կարևորում է, որ ճամփորդական Ձեր դեղատուփում դեղամիջոց ունենաք թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։

Ի՞նչ դեղեր և պարագաներ պետք է վերցնել՝

      • Արևապաշտպանիչ՝

արևայրուքից առաջ և հետո ցուցված որակյալ միջոցներ։

      • Ցավազրկողներ
      • Միջոցներ սրտխառնոցի դեմ
      • Էլեկտրոնային ջերմաչափ.

Այն Ձեզ պետք կգա մրսածության, թունավորման, ջերմային հարվածի կասկածի դեպքերում։

      • Ադսորբենտ (կլանիչ)

Այն կօգնի տոքսիններն օրգանիզմից դուրս բերելուն։

      • Դեղամիջոցներ փորլուծության դեմ
      • Հակաալերգիկ միջոցներ

Ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջանալ ծաղիկներից, անսովոր կերակուրներից և էկզոտիկ մրգերից։

      • Հակասեպտիկներ (հականեխիչներ).

Քերծվածքների, կտրվածքների դեպքում։

      • Քրոնիկ հիվանդություններ ունեցողներներին Հասմիկ Մանուկյանը հորդորում է ճանապարհորդության նախապատրաստվելիս չմոռանալ վերցնել ամենօրյա դեղերի բավարար քանակություն, եթե ունեք՝

էնդոկրին, սրտանոթային կամ թոքային հիվանդություններ, զարկերակային գերճնշում։

Անպատճառ Ձեզ հետ վերցրեք մանկական ջերմիջեցնողներ, ականջի և աչքի կաթիլներ։

Մաղթում ենք հաճելի հանգիստ։