
«Ուղեցուցային մոտեցումները մարզային բժշկի պրակտիկայում՝ գոտկացավ, քրոնիկ հազ, թոքաբորբ» թեմայով վերապատրաստման դասընթացն արդյունավետ էր։ Գոհ ու բավարարված էին ինչպես դասընթացին մանակցած 60 բժիշկները, այնպես էլ կազմակերպիչները։
- «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն, Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի հետդիպլոմային և շարունակական կրթության ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Հարություն ՄԱՆԳՈՅԱՆԸ Գեղարքունիքի մարզի և Հրազդանի ԲԿ-ի մասնագետներին ներկայացրեց թոքաբորբով հիվանդ մեծահասակ պացիենտների արտահիվանդանոցային վարման աշխարհի լավագույն մոտեցումները։
- «Վարդանանցի» թերապևտիկ ծառայության ղեկավար Մարիամ Ավանեսյանը ծանոթացրեց քրոնիկ հազով մեծահասակ պացիենտների, իսկ նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանը՝ գոտկացավերով մեծահասակ պացիենտների վարման գործելակարգերին։
- Օրակարգային երեք թեմայով անցկացված նախաթեսթավորման և հետթեստավորման արդյունքները վկայեցին, որ դասընթացին մասնակցած մարզային բժիշկները մեկ օրվա ընթացքում բավականաչափ յուրացրել են թեմաները։
- Նրանց տրամադրվեցին ՇՄԶ կրեդիտներ և ուղեցույցների սեղմագրեր։
- Այսպիսով, «Վարդանանցի» մասնագետներն աշխարհի լավագույն չափորոշիչները հասցրեցին մարզային բժիշկներին։