Skip to content

Ո՞Ր ՆՇԱՆՆԵՐՆ ԵՆ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Երեխաները հաճախ են հիվանդանում  վիրուսային կամ որևէ այլ հիվանդությամբ, որոնք ընթանում են ինքնալավացմամբ։ Մանկաբույժի խորհրդով մայրիկներն այդ  դեպքերում միայն ախտանիշները թեթևացնող դեղեր և համապատասխան խնամք են տրամադրում։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբույժ Զարինե Այվազյանն ընդգծում է, որ հիվանդությունների ժամանակ լինում են նշաններ, որոնց դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել մանկաբույժին։

Նորածնային հասակում վտանգի նշաններ են՝

      • երեխան հրաժարվում է  կուրծքը  ծծել
      • փոքրիկը թույլ է, քնկոտ կամ չափազանց գրգռված
      • առկա է ջերմության անկում կամ բարձրացում  38°C և բարձր
      • երեխայի մոտ շնչառական խանգարումներ են՝ դժվարացած շնչառություն կամ հաճախաշնչություն՝ 60 շնչ․ակտ/րոպե կամ դանդաղացած շնչառություն՝  <20 շնչ․ակտ/րոպե
      • բալիկի պորտի հատվածում առկա է կարմրություն, այտուցվածություն կամ պորտից թարախային արտադրություն։

Ավելի մեծ տարիքում  վտանգի նշաններն են՝

      • ջերմության բարձրացում 38,5°C  և ավելի՝ 5 օրից ավելի
      • անզուսպ փսխումներ
      • երեխան հրաժարվում է հեղուկ ընդունել
      • առկա են շնչառական խանգարումներ՝ դժվարացած շնչառություն կամ հաճախաշնչություն՝ 40 շնչ․ակտ/րոպե
      • գիտակցության խանգարում ՝ անսովոր քնկոտ է, չի արձագանքում կամ դժվար է արձագանքում ազդակներին, չի կարող կամ ուշացումով է պատասխանում հարցերին։

Մանկաբույժ Զարինե Այվազյանը ևս մեկ անգամ հիշեցնում  է, եթե Ձեր բալիկը հիվանդ է և ունի բերված նշաններից որևէ մեկը, անպայման դիմեք բժշկին։

«Վարդանանց»-ի մանկաբույժները երկուշաբթիից ուրբաթ օրերին աշխատում են առավոտյան ժամը 8։30-ից մինչև 20։00-ն, շաբաթ օրերին՝ ժամը 9-ից մինչև 18։00-ն։

Զանգահարե՛ք 060-59-21-00 համարով և նախապես գրանցվեք։

Հասցե՝ Երևան, Վարդանանց 18/1


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00