Skip to content

ՎԵՑ ԿԱՐԵՎՈՐ ՀՈՐԴՈՐ ԱՌՈՂՋ ԵՐԵԽԱ ՄԵԾԱՑՆԵՈւ ՀԱՄԱՐ

Ցանկացած ծնողի գերագույն նպատակն առողջ բալիկ մեծացնելն է։ Իսկ որո՞նք են երեխայի առողջության և ճիշտ զարգացման գրավականները։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբույժ Անահիտ Ղուկասյանն առաձնացնում է դրա կարևոր նախապայմանները՝

      • ծնողների առողջությունը
      • ժառանգական գործոնները
      • երեխայի ճիշտ խնամքն ու լիարժեք սնուցումը
      • բժշկական անհրաժեշտ հսկողությունը
      • շրջակա միջավայրի մաքրությունը։

Փաստորեն, փոքրիկների առողջ աճի և զարգացման բանաձևը ծնողների և բժշկի ամուր համագործակցությունն է։

Անահիտ Ղուկասյանի վեց կարևոր հորդորները ծնողներին՝

    1. Ձեր բալիկին պարբերաբար բուժզննումների տարեք, համոզվելու համար, որ երեխայի աճն ու զարգացումը համապատասխանում են տարիքին:
    2. Երեխայի հետ ներկայացեք տարիքին համապատասխան սկրինինգային այցերին և հետազոտություններին։ Այդպես կարելի է վաղ հայտնաբերել հնարավոր առողջական խնդիրները և արդյունավետ բուժել:
    3. Մի շարք վտանգավոր վարակներից կամ դրանց հետևանքով առաջացող բարդություններից Ձեր երեխային պաշտպանելու նպատակով ժամանակին ստացեք տարիքին համապատասխան կանխարգելիչ պատվաստումները:
    4. Ճիշտ կերակրեք երեխային: Միայն ճիշտ և գրագետ կազմակերպված սնուցումը կարող է բավարարել երեխայի աճող օրգանիզմի էներգետիկ պահանջները և նպաստել առողջության ամրապնդմանը, ֆիզիկական և նյարդահոգեբանական ներդաշնակ զարգացմանը:
    5. Կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում երեխայի սնուցման լավագույն եղանակը բացառապես կրծքով կերակրելն է, իսկ կրծքի կաթի անբավարարության դեպքում ադապտացված կաթնախառնուրդը, որը պետք է նշանակի Ձեր մանկաբույժը: 6 ամսականից անհրաժեշտ է համապատասխան հավելյալ սնունդ
    6. Երեխային զերծ պահեք երկրորդային ծխի վնասակար ազդեցությունից: Բոլոր տարիքի, հատկապես՝ վաղ մանկական հասակի երեխաները, մշտապես ենթարկվելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությանը, ավելի հաճախ են հիվանդանում շնչառական ուղիների, ականջի, կոկորդի, քթի հիվանդություններով:

Մանկաբույժ Անահիտ Ղուկասյանը հավելում է, որ փոքրիկներն ավելի առողջ են լինում և արագ զարգանում, երբ շրջապատվում են սիրով,  ջերմությամբ և ուշադրությամբ, երբ հաճախ խրախուսվում են։

«Վարդանանց»-ի փորձառու մանկաբույժներն իրենց փոքրիկ այցելուների զարգացումն ու առողջական վիճակը հսկում, ախտորոշում և բուժում են՝ առաջնորդվելով աշխարհի լավագույն ուղեցույցներով։

Հոգատարության ու հաճելի միջավայրում նրանք լավ բարեկամներ են դառնում։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00