Skip to content

ՑԱՎԻ ԴԵՄ՝ ՃԻՇՏ ԴԵՂԵՐՈՎ Ու ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐՈՎ

Գրեթե բոլորս կյանքում գոնե մեկ անգամ ունեցել ենք սուր ցավ, որը որպես պաշտպանական մեխանիզմ զգուշացրել է մեր օրգանիզմում հնարավոր վնասման մասին:

Քրոնիկ ցավը տարբերվում է տիպիկ սուր ցավից: Այս դեպքում մեր մարմինը շարունակում է ցավային գրգիռներ ուղարկել դեպի ողնուղեղ և գլխուղեղ, անգամ երբ վտանգն անցյալում է:

Արդյունքում տուժում են կյանքի որակը, աշխատունակությունն ու դրա արդյունավետությունը, առօրյա ակտիվությունը։

Միաժամանակ մարդու ինքնագնահատականն է իջնում, դառնում ենք ավելի քիչ հանդուրժող ու դեպրեսիվ: Ամբողջ աշխարհում քրոնիկ ցավով տառապում է մոտ 1.5 միլիարդ մարդ։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանը նշում է, որ քրոնիկ ցավը տևում է 12 շաբաթ և ավելի, կարող է ձգվել ամիսներ, տարիներ…

Բնույթը՝ հիմնականում բութ, այրող կամ մրմռացող, կայուն կամ ընդմիջվող:

Տևական ցավի գրագետ վարման հիմնական նպատակներն են՝

      • ցավի ինտենսիվության նվազեցումը
      • ֆիզիկական ակտիվության վերականգնումը
      • քնի, տրամադրության և փոխհարաբերությունների բարելավումը (գաղտնիք չէ, որ այս պացիենտները հաճախ ունենում են դեպրեսիվ տրամադրություն և կոնֆլիկտային հարաբերություններ)։

Հռիփսիմե Պոդոսյանը կարևորում է դեղերի հետևողական և ճիշտ չափաբաժնով ընդունումը։ Քրոնիկ ցավով պացիենտների մեծամասնությունն ունենում է կողմնակի ազդեցություններ ու բարդություններ՝ կապված հենց դեղերի չարաշահման կամ ոչ տեղին օգտագործման հետ

Դեղերի ընտրությունը բազմազան է, մոտեցումները՝ ևս: Երբեմն անհրաժեշտ է լինում տարբեր խմբերի համակցում կամ այլընտրանքային բուժման ներմուծում:

Սուր ցավի դեպքում կիրառվում են ինչպես բորբոքային ոչ ստերոիդ, այնպես էլ՝ ցավազրկող դեղամիջոցներ։ Քրոնիկ ցավի դեպքում՝ հակացնցումային դեղեր և հակադեպրեսանտներ։ 

Քրոնիկ ցավի պարագայում դեղորայքային բուժմանը զուգընթաց հաճախ անհրաժեշտ է լինում իրականացնել ֆիզիկական (վերականգնողական), կոգնիտիվ և վարքային թերապիա։

Փորձառու նյարդաբանը փաստում է, որ քրոնիկ ցավի բուժման դրական փորձ արձանագրած շատ մարդիկ առավել արդյունավետ աշխատանք և ակտիվ ապրելակերպ են արձանագրում:

Զանգահարե՛ք  060-59-21-00, գրանցվեք նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանի մոտ և ցավն ու անհարմարավետությունը հաղթահարեք ապացուցողական նորագույն մոտեցումներով։


Աշխատանքային ժամեր

Երկ-Ուր - 08։30-20։00 • Շբթ - 09։00-18։00