
«Վարդանանցի» բուժքույրերի հերթական դասընթացի թեման «Անվտանգ ներարկում և նմուշառումն» էր։
Այս ուղղությամբ ի՞նչ նոր մոտեցումներ ու պահանջներ են ձևավորվել աշխարհում։ Ի՞նչ պարագաներ են անհրաժեշտ, ի՞նչպես աշխատել, որ ապահովվի թե՛ պացիենտի, թե՛ բուժքրոջ անվտանգությունը։
Այս բոլոր հարցերի պատասխաններն, իհարկե, նրանք գիտեն և իրականացնում են ամենօրյա աշխատանքում։ Սակայն, միշտ էլ գիտելիքները խորացնելու և ավելին իմանալու անհրաժեշտություն կա։
Դրա համար ուսումնատենչ մեր բուժքույրերն այս անգամ «զոհաբերեցին» իրենց հանգստյան օրը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի համաճարակաբան Կարինե Պողոսյանը ներկայացրեց «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում անվտանգ ներարկումների իրականացման ազգային ուղեցույցի» պահանջները։
Ակտիվ քննարկումներ ծավալվեցին անվտանգ ներարկման և նմուշառման վերաբերյալ ժամանակակից մոտեցումների շուրջ։ Ընդգծվեց անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը վարակների կանխարգելման գործում։